Jump to content

Visual Studio Code

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Visual Studio Code
պատկերանիշ
ՏեսակԱղբյուրային կոդի խմբագրիչ, վրիպազերծիչ
ՀեղինակՄայքրոսոֆթ
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Գրված է՝TypeScript, JavaScript, CSS
ՕՀԼինուքս, Windows և մաքՕՍ
Առկա էԱնգլերեն (ԱՄՆ), Պարզեցված Չինարեն, Ավանդական Չինարեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Պորտուգալերեն (Բրազիլիա), Ճապոներեն, Կորեերեն, Ռուսերեն, Իսպաներեն[1]
Լույս տեսավ՝2015-04-29 (11 տարի առաջ)
ՊլատֆորմIA-32, x86-64
Չափ
  • Windows: 40.8–68.3 ՄԲ
  • Linux: 46.5–66.6 ՄԲ
  • macOS: 67.5 ՄԲ
Զարգացման կարգավիճակԱկտիվ
Արտոնագիր
Հիմք են ծառայելElectron և Monaco Editor?
Կայքcode.visualstudio.com
Ելակոդgithub.com/microsoft/vscode
 Visual Studio Code[5] Վիքիպահեստում

Visual Studio Code-ը աղբյուրային կոդի խմբագրիչ է, մշակված Microsoft-ի կողմից Windows-ի, Linux-ի և macOS-ի համար[6]։ Այն ներառում է վրիպազերծման, Git-ի համար նախատեսված կառավարների, GitHub-ի, շարահյուսության գունանշման, IntelliSense-ի, սնիփետների, և կոդի ռեֆակտորինգի աջակցություն։ Այն ունի հարմարեցման լայն հնարավորություններ, թույլատրելով օգտագործողներին փոխել ոճը, ստեղնաշարային կարճուղիները, նախընտրանքները, և տեղադրել կցորդներ հավելյալ ֆուկցիոնալության համար։ Աղբյուրային կոդը ազատ և բաց աղբյուրով է և թողարկված է MIT License-ի թույլտվության տակ[7]։

Stack Overflow-ի 2019 թվականի մշակողների հարցմանը, Visual Studio Code-ը դասվեց ամենատարածված մշակման միջավայրային գործիք, 87,317 հարցվածների 50.7%-ը պնդում է, որ օգտագործել է այն[8]։

Visual Studio Code-ը հայտարարվեց 2015 թվականի, ապրիլի 29-ին, Microsoft-ի կողմից 2015 Build կոնֆերանսում։ Նախադիտման հավաքումը թողարկվեց դրանից կարճ ժամանակ անց[9]։

2015 թվականի նոյեմբերի 18-ին, Visual Studio Code-ը թողարկվեց MIT License-ի տակ և նրա աղբյուրային կոդը փակցվեց GitHub-ում։ Կցորդների աջակցությունը նույնպես հայտարարվեց[10]։

2016 թվականի ապրիլի 14-ին, Visual Studio Code-ը ավարտեց հանրային նախադիտման փուլը և թողարկվեց վեբում[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Visual Studio Code Display Language (Locale)». code.visualstudio.com. Microsoft. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  2. ↑ «LICENSE.txt». github.com/Microsoft/vscode. Microsoft. 2015 թ․ նոյեմբերի 17.
  3. ↑ «Download Visual Studio Code». code.visualstudio.com. Microsoft. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  4. ↑ «Microsoft Software License Terms». code.visualstudio.com. Microsoft. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  5. ↑ https://api.github.com/repos/Microsoft/vscode/releases
  6. ↑ Lardinois, Frederic (2015 թ․ ապրիլի 29). «Microsoft Launches Visual Studio Code, A Free Cross-Platform Code Editor For OS X, Linux And Windows». TechCrunch.
  7. ↑ Comment on Menu license links to non Open Source license, VS Code Repository on Github
  8. ↑ «Developer Survey Results 2019 - Most Popular Development Environments». StackOverflow Insights. Stack Exchange. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  9. ↑ Montgomery, John (2015 թ․ ապրիլի 29). «BUILD 2015 News: Visual Studio Code, Visual Studio 2015 RC, Team Foundation Server 2015 RC, Visual Studio 2013 Update 5». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  10. ↑ «Visual Studio now supports debugging Linux apps; Code editor now open source». Ars Technica. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. ↑ «Visual Studio Code editor hits version 1, has half a million users». Ars Technica. Condé Nast. 2016 թ․ ապրիլի 15.