Jump to content

User:Aram Achemyan/sandbox

From Wikipedia, the free encyclopedia

Bash(Բաշ)Unix-ի և Unix-ական հիմքով ստեղծված այլ օպերացիոն համակարգերի համար նախատեսված shell (հրամանային լեզու) է, որը հնարավորություն է տալիս օգտագործողին աշխատել անմիջապես օպերացիոն համակարգի հետ օգտագործելով command line interface(CLI) և համապատասխան հրամաններ: Unix-ական օպերացիոն համակարգերում կան տարբեր shell(հրամանային լեզու)֊եր: Առաջիններից է եղել Bourne Shell (Ավելի տարածված և հայտնի անվանումն է Shell, գրականություններում կհանդիպեք նաև կրճատ sh անվանումը)-ը։ Ընդհանրապես shell-երի հիմնական գաղափարը և նպատակը կայանում է նրանում, որ դրանց միջոցով օգտագործողները կարողանում են շփվել օպերացիոն համակարգի հետ՝ այսինքն CLI-ի մեջ գրված հրամանները Shell-երը թարգմանում են մեքենայական լեզվի և փոխանցում այն օպերացիոն համակարգին և, եթե ստանում են պատասխան օպերացիոն համակարգից, այն մեքենայական լեզվից թարգմանում են մեզ հասկանալի լեզվի և արտացոլում են պատասխանը CLI-ում։


Պատմություն

[edit]

Ժամանակի հետ համակարգիչները, օպերացիոն համակարգերը, տեխնոլոգիաները զարգանում էին, իսկ Shell-ի հնարավորությունները սահմանափակ էին: Այդ ժամանակ կարիք եղավ զարգացնելու, թարմացնելու, բարելավելու Shell-ը, բայց միևնույն ժամանակ այն ինչը անում էր Shell-ը, անում էր շատ լավ։ Բրայան Ֆոքսը սկսեց գրել Bash-ի ծրագիրը 1988 թվականի հունվարի 10-ից, այն բանից հետո, երբ Ռիչարդ Սթոլմանը դժգոհեց նախորդ ծրագրավորողի կողմից գրաված ծրագրի առաջընթացի բացակայությունից: Սթոլմանը և Free Software Foundation (FSF) որոշեցին, որ ազատ shell պետք է ստեղծվի, որը կարող էր աշխատեցնել ավելի վաղ ստեղծված shell սկրիպտները։ BSD և GNU կոդից կառուցված ամբողջովին ազատ համակարգի համար, սա այն սակավաթիվ նախագծերից մեկն էր, որը նրանք իրենք էին ֆինանսավորել, և Ֆոքսը ստանձնեց աշխատանքը որպես FSF-ի աշխատակից։[1][2][3] Բռայան Ֆոքսը C ծրագրավորման լեզվով սկսեց ստեղծել ավելի շատ հնարովորություններով հագեցված, ժամանակակից shell։ Shell-ի հիմքով, csh(C Shell)-ի և ksh(Kron Shell)-ի և հավելյալ հնարավորություններով զինված նոր shell-ի անունն էր bash(Born Again Shell)։ Ֆոքսը թողարկեց Bash-ը որպես բետա, տարբերակ, 1989 թվականի հունիսի 8-ին, որը դարձավ Unix-ական օպերացիոն համակարգերի մեջ լռելային ներդրված ինտերակտիվ shell հիմնական Shell-ից բացի։ Այն սիրվեց հատկապես Linux֊ական համայնքի կողմից, որը տվեց նրան հայտնիություն։ Ֆոքսը մնաց հիմնական պահպանողը մինջև 1992-ի կեսերից մինջև 1994-ի կեսերը, երբ նա հեռացվեց FSF-ից և նրա պատասխանատվությունն անցավ մեկ այլ վաղ ներդրողի վրա` Չեթ Ռամեյ.

Այն բանից հետո երբ bash-դարձավ բավականին հայտնի shell Linux-ական համայնքի կողմից այն ներդրվեց նաև Apple-ի արտադրության macOS օպերացիոն համակարգերում մինչև 2019թ․ օգոստոսին լույս տեսած  Catalina ("MacOS Catalina") տարբերակը։ Նաև այն ներդրվեց Microsoft-ի Windows-ի մեջ անվանափոխվելով որպես DOS, որի աշխատանքները տարվել է DJGPP կազմակերպության կողմից։ Նաև լույս տեսավ Android֊ի համար նախատեսված տերմինալային հավելված։

Աղբյուրներ

[edit]
  1. ^ Richard Stallman (forwarded with comments by Chet Ramey) (February 10, 1988). "GNU + BSD = ?". Newsgroupcomp.unix.questions. Usenet: 2362@mandrill.CWRU.Edu. Archived from the original on December 28, 2021. Retrieved December 28, 2021. For a year and a half, the GNU shell was "just about done". The author made repeated promises to deliver what he had done, and never kept them. Finally I could no longer believe he would ever deliver anything. So Foundation staff member Brian Fox is now implementing an imitation of the Bourne shell.
  2. ^ Hamilton, Naomi (May 30, 2008), "The A-Z of Programming Languages: BASH/Bourne-Again Shell", Computerworld: 2, archived from the original on July 6, 2011, retrieved March 21, 2011, When Richard Stallman decided to create a full replacement for the then-encumbered Unix systems, he knew that he would eventually have to have replacements for all of the common utilities, especially the standard shell, and those replacements would have to have acceptable licensing.
  3. ^ Brian Fox (forwarded by Leonard H. Tower Jr.) (June 8, 1989). "Bash is in beta release!". Newsgroupgnu.announce. Archived from the original on May 4, 2013. Retrieved October 28, 2010.