Running Free
| Running Free | |
|---|---|
| -ի | |
| Թողարկված | 1980 |
| Ժանր | հևի մետալ |
| Լեզու | անգլերեն |
«Running Free» (անգլ. թարգմանաբար՝ «Ազատ վազողը»), Iron Maiden բրիտանական հևի մետալ խմբի առաջին սինգլը, որը թողարկվել է 1980 թվականի փետրվարի 8-ին մեկ րոպեում 45 անգամ պտտով 7-դյումանի ձայնապնակի ֆորմատով։ Երգը գրվել է Ստիվ Հարիսի և Փոլ Դի’Աննոյի կողմից, նրա դեբյուտային ալբոմում հայտնվում է թվով երրորդ ստեղծագործությունը։ 1985 թվականին երգի համերգային տարբերակը թողարկվել է որպես առանձին սինգլ Live After Death ալբոմում։ 1990 թվականին բնօրինակ սինգլը վերաթողարկվել է կոմպակտ-սկավառակում և 12" սկավառակում որպես The First Ten Years բոքս-սեթի մաս։ Այդ դեպքում թողարկումը միացվեց խմբի՝ ըստ հերթականության հաջորդ երգի՝ «Sanctuary» հետ։
Երգի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Running Free» երիգի բառերի հեղինակ Փոլ Դի’Աննոյի հիշողությունների․ «Այն շատ ինքնակենսագրական երգ է, չնայած, իհարկե, ես երբեք չեմ գիշերել լոս-անջելեսյան բանտում։ Այն 16-ամյա տարիքի մասին էր, երբ դու լցվում ես էներգիայով, վայրենությունը և ինչ-որ տեղ փախչելու ձգտումը, և այնտեղ ազատ վազել։ Դա տեղի է ունենում իմ այն օրերից, երբ ես սքինհեդներ էի»[1]։ Որպես օրինակ օգտագործվել է Հարի Հլիթերի «Rock and Roll Part 2» գործիքային կոմպոզիցիայի թմբուկների ռիթմը[2]։ Սթիվ Հարիսը հիշում է․ ««Running Free» ստեղծվել է, երբ Դուգ Սեմփսոնիեսի հինական թմբուկային բիթի վրա դրեցի ռիֆը։ Միջին հատվածը ես հավաքել եմ իմ սեփական բիթերից։ Մենք համարում ենք, որ փորձում ենք և անում ենք նմանը չունեցող ինչ-որ մի բան։ Երգերի մեծամասնությունը մեջգտեղում ունի սոլո կիթառ։ Բայց մեք փորձել ենք ամեն ինչ անել փոքր-ինչ այլ կերպ։ Այսպիսով, մտածել ենք օգտագործել սոլո կիթառի փոխարեն կիրառել կիթառային նվակարգում, որը բաղկացած է կիթառային ներդաշնակությունից և ռիֆերից[3]։
Բովանդակություն և հրատարակման տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Burning Ambition» ձայնագրվել է 1979 թվականի նոյեմբերին Wessex Studios-ում պրոդյուսեր Հարի Էդվարդսի ղեկավարությամբ որպես կվարտետ, այսինքն նախքան Դենիս Սթրետոնի և Քլայվ Բարրի գալը։ Հարրիսի վաղ ստեղծագործություններից մեկն է, որը գրվել է դեռևս իր նախկին Gypsy’s Kiss խմբի ժամանակ[4]։ Այն հազվադեպ ձայնագրություններից է, որտեղ կարելի է լսել Դուգ Սեմփսոնին հարվածային գործիքների վրա։ Այդ երգում կիթառային սոլոն կատարում է Դեյվիդ Մյուրրեյը։ «Burning Ambition» ներառված չէր խմբի ոչ մի ալբոմում նախքան Best of the 'B' Sides կոմպիլացիայի թողարկումը, որը լույս է տեղել է Eddie’s Archive բոքս-սեթի կազմում[5]։ Ինչպես նաև այն հայտնվեց որպես սաունդթրեք The History of Iron Maiden — Part 1: The Early Days փաստագրական ֆիլմի համար[6]։
Ճապոնական շուկայի համար խմբի առաջին սինգլը ներառում էր «Prowler» սկավառակի երեսկողմում և «Running Free»՝ ետադարձ կողմում։ Ծրարի համար օգտագործվել է «Sanctuary» սինգլի շապիկի գրաքննված տարբերակը[7]։
Համերգային սինգլի համար երգերը ձայանգրվել են World Slavery Tour համաշխարհային շրջագայության արդյունքում, երկու համերգային հրապարակներում՝ լոնդոնյան Hammersmith Odeon 1984 թվականի հոկտեմբերին և կալիֆոռնիական Long Beach Arena, որը տեղակայված է Լոնգ Բիչում 1985 թվականի մարտին։ 7-դյույմանոց սինգլի համար օգտագործվել են ամերիկական ձայնագրություններ։ Գլխավոր երգը տարբերվում էր ութրոպեանոց բնօրինակից, որը ներառված էր Live After Death, և կրճատվել է մինչև երեք րոպե[8]։ 7-դյույմանոց տարբերակի բի-սայդը դարձավ «Sanctuary»[9][10]։ 12-դյույմանոց տարբերակում երկրորդ թրեքը սկավառակի ետադարձ կողմում «Murders in the Rue Morgue» էր, որը ձայնագրվել էր Hammersmith Odeon[11]։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլի ծրարը լայնորեն հայտնի դարձավ որպես խմբի մասկոտի Էդդիի առաջին պաշտոնական հայտնվելը՝ չնայած նրա դեմքը մռայլ է, քանի որ խումբը չէր ցանկանում բացահայտել այն նախքան ալբոմի լիաֆորմատ թողարկումը[12][13]։ Շապիկի վրա պատկերված է աղբի մեջ շաղախված դարպասի մոտ զինված բրդոտ, խճճված, զոմբիացած հրեշ, որը շարժվում է դեպի երիտասարդ մարդը։ Վերջինս խուճապահար փախչում է նման հրեշին ընդառաջ, որի պատկերով էլ պատկերված է տեսարանը։ Փախչող երիտասարդի հետևի պատին տեսանելի են խմբերի անունների գրաֆիտներ (ինչպիսին են՝ Scorpions, Judas Priest, AC/DC, Sex Pistols և Led Zeppelin), ինչպես նաև «Hammers» բառը՝ հղելով «Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին[13]։ Այդ սինգլի շապիկից սկսվեց խմբի բազմամյա համագործակցությունը Դերեք Ռիգսի հետ։ Նկարչի պատկերանիշը կիրառված է ստվարաթղթե արկղի վրա, որը տեղակայված է աղբարկղների միջև[14]։
Սինգլի շապիկի հետնամասի լուսանկարներն արել է Ռոս Խալֆինը[15]։ Դրա վրա տպագրված է խմբի վաղ ելույթներից մեկը, ընդ որում թմբկահարի հետևում հստակ երևում է Էդիի դիմակը, որը դեռևս նման չէ Ռիգսի կարծրատիպային կերպարին։
1985 թվականի համերգային սինգլը ևս ձևավորվել է Ռոս Խալֆինի կողմից[10]՝ արված World Slavery Tour համաշխարհային շրջագայության ժամանակ։ Դա խմբի պատմության մեջ առաջին անգամն էր, երբ սկավառակը ծրարի դիմային մասը զարդարում էր ոչ թե Էդդիի հերթական պատկերը, այլ համերգային լուսանկար[8]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Running Free» հայտնի է որպես խմբի առավել ավանդական ռոք-համարներից մեկը, որին Միք Ուոլլը բնութագրում է որպես «Iron Maiden համար փանկ-մետալ ապոֆեոզ», այն ներկայումս դեռևս պարբերաբար կիրառվում է պմբի համերգների ժամանակ[1]։ 1980 թվականին՝ ձայնագրության թողարկման ժամանակ բրիտանական երաժշտական մամուլը կվինտետի առաջին աշխատանքն ընդունեցին տարատեսակ։ Ծանր երաժշտության վրա մասնագիտացած պրոֆիլային հրատարակիչները այն ժամանակ դեռևս նոր էին ձևավորվում, իսկ հանրաճանաչ Kerrang! ամսագիրը հայտնվել է մեկ տարի հետո։ Այդ ժամանակ գոյություն ունեցողների կարծիքները, կախված խմբագիրների նախասիրություններից, տարբերվում էին։ Պոստ փանկ, նոր ալիք և պաուեր փոփ երկրպագուների վրա կենտրոնացած New Musical Express և Melody Maker հեգնում էին հնչողության կլիշեները, որոնք առաջարկում հեվի-մետալ-իդոլների շապիկի վրա թվարկված հերթական տարբերակները[16][17]։ Record Mirror լրագրողներն ավելի բարեհաճ էին տրամադրված։ Դանիելա Սոավաեն, որը կազմել էր 1980 թվականի փետրվարի 23-ի թողարկման մեջ սինգլի գրախոսությունով էջը, նկակել է, որ եթե լիներ իր գործընկեր, այդ ոճը գնահատող Ռոննի Գուրրի տեղը, նա հաստատ «Running Free» կտար շաբաթվա ձայնագրություն կարգավիճակ։ ինքը՝ Սովաեն բնութագրել է այն որպես «խլացնող բասով հզոր և փոթորկող կիթառով նյութ է, որը լրացված է խռպոտ վոկալով»[18]։
Ռետրոսպեկտիվ գրախոսություններում քննադատները նշում են նաև փանկ ռոքի հետ կապը[19] և երգի տպավորիչ էներգետիկան, ասես ստտեղծված է համերգների ժամանակ հասարակության հետ երգելու համար[20]։ Ըստ AllMusic գրախոսի կարծիքի՝ փանկի ազդեցությունը արտացոլված է «DIY-պրոդյուսավորման մեջ, Փոլ Դի’Աննոյի բղավող կոպիտ վոկալում, որը թե՛ արտաքնապես, թե ձայնով ավելի շատ նման է կարճ կտրվածք ունեցող փողոցային ավազակի, քան «մետալի աստված» դասական կերպարի[19]։ Հետադարձ հայացք գցելոբ բրիտանական խմբի հետագա ստեղծագործություններին՝ երգի ստուդիական տարբերակը ճանաչվել է որպես ամենապարզ, միանման[3] և ողջ ալբոմում անգամ ամենաթույլ երգերից մեկը[20]։
Всего песня продержалась в UK Singles Chart пять недель, достигнув 34 строчки, что стало значительным успехом для сравнительно неизвестной группы, не имевшей доступа к радиоэфиру[3].
Թողարկումից հետո վաճառելով սինգլի 10000 օրինակ՝ Iron Maiden դեբյուտել է երկրի UK Singles Chart 46-րդ տեղում[21]։ UK Singles Chart երգը պահել է իր դիրքը հինգ շաբաթ՝ հասնելով 34-րդ տեղը[22], ինչը նշանակալի հաջողություն էր համեմատաբար քիչ հանյտնի խմբի համար, որը ռադիոթողարկումներին
Сингл 1985 года, выпущенный в поддержку первого полноформатного концертного альбома квинтета, добрался до 19 места британского профильного чарта, задержавшись в нём на 6 недель[22]. Не осталось без внимания и переиздание синглов в рамках юбилейного бокс-сета The First Ten Years. Студийная и концертная версии песни отметились в рейтинге альбомов Великобритании на 10-м[23] и 9-м местах[24] соответственно.
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]|
«Ա» կողմ |
|||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| # | Անվանում | Տևողություն | |||||||
| 1. | «Running Free» | 3:16 | |||||||
| «Բ» կողմ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| # | Անվանում | Տևողություն | |||||||
| 1. | «Burning Ambition» | 2:41 | |||||||
|
«Ա» կողմ |
|||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| # | Անվանում | Տևողություն | |||||||
| 1. | «Running Free» (1985 թվականի մարտի 14-17 ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայի Long Beach Arena կայացած համերգից ձայնագրություն) | 3:26 | |||||||
| «Բ» կողմ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| # | Անվանում | Տևողություն | |||||||
| 1. | «Sanctuary» (Long Beach Arena-ում համերգից ձայնագրություն, ԱՄՆ, Կալիֆորնիա, 1985 թվականի մարտի 14-17) | 4:38 | |||||||
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թվականի սինգլ
- Խմբի կազմ
- Փոլ Դի’Աննո, վոկալ
- Սթիվ Հարիս, բաս կիթառ, բեք վոկալ
- Դեյվ Մյուրրեյ, կիթառ, բեք վոկալ միայն «Running Free»-ում
- Դեննիս Սթրեթոն, կիթառ
- Կլայվ Բարր, հարվածային, միայն «Running Free»-ում
- Դուգ Սեմփսոն, հարվածային, միայն «Burning Ambition»-ում[25]
- Արտադրությունում ներգրավված անձնակազմ
- Ուիլլ Մելոուն, պրոդյուսեր, միայն «Running Free»-ում
- Հարի Էդվարդս, պրոդյուսեր, միայն «Burning Ambition»-ում
- Դերեք Ռիգգս, շապիկի դիզայն
- Ռոսս Հալֆին, լուսանկարիչ
- 1985 թվականի համերգային սինգլ
- Խմբի կազմ
- Բրյուս Դիկինսոն, վոկալ
- Դեյվ Մյուրրեյ, կիթառ
- Էդրիան Սմիթ, կիթառ, բեք վոկալ
- Սթիվ Հարրիս, բաս կիթառ, բեթ վոկալ
- Նիկո Մաքբրեյն, հարվածային
- Արտադրությունում ներգրավված անձնակազմ
- Մարտին Բյորչ, պրոդյուսեր, միքսինգ
- The Artful Dodgers, շապիկի դիզայն
- Ռոսս Հալֆին, լուսանկարիչ
Քավեր-տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ տրիբյուտ-ալբոմներում երգերը կատարում էին հետևյալ կատարողները․
- Iron Savior[26][27];
- Grave Digger[28];
- Year Long Disaster[29];
- Stone Sour[30];
- Hellbats[31];
- Nightstalker[32];
- Tea[33].
Հիթ-շքերթներում դիրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Չարթի անվանում | Ամենաբարձր դիրք | Չարթում գտնվել է | Աղբյուր(ներ) |
|---|---|---|---|
| Сингл «Running Free» 1980 года | |||
| 34 | 5 շաբաթ | [22] | |
| 1985 թվականի «Running Free» համերգային սինգլ | |||
| 19 | 6 շաբաթ | [22] | |
| 12 | 3 շաբաթ | [34] | |
| 35 | 3 շաբաթ | [35] | |
| 26 | տվյալներ չկան | [36] | |
| 1990 թվականի «Running Free · Sanctuary» երկու սինգլների ժողովածու | |||
| 10 | 4 շաբաթ | [23] | |
| 1990 թվականի «Running Free · Run to the Hills» 2 համերգային սինգլների ժողովածու | |||
| 9 | 2 շաբաթ | [24] | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Mick Wall Iron Maiden: Run to the Hills, the Authorised Biography (3rd ed.). — Sanctuary Publishing, 2004. — С. 132. — ISBN 1-86074-542-3
- ↑ Greg Prato (2014-11-19). «Songwriter Interviews: Paul Di'Anno (ex-Iron Maiden)». Songfacts database (անգլերեն). Songfacts LLC. Արխիվացված է օրիգինալից 2020-02-21-ին. Վերցված է 2020-04-26-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Iron Maiden Commentary: «Running Free»». The Iron Maiden Commentary (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-02-28-ին. Վերցված է 2020-04-26-ին.
- ↑ «Iron Maiden Commentary: «Running Free»». The Iron Maiden Commentary (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-04-22-ին. Վերցված է 2020-04-26-ին.
- ↑ Iron Maiden – Eddie’s Archive(անգլ.) Discogs կայքում
- ↑ Iron Maiden – The History Of Iron Maiden Part 1: The Early Days(անգլ.) Discogs կայքում
- ↑ Iron Maiden – «Prowler»(անգլ.) Discogs կայքում
- ↑ 8,0 8,1 «Iron Maiden Commentary: «Running Free» (live)». The Iron Maiden Commentary (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-04-22-ին. Վերցված է 2020-04-26-ին.
- ↑ Iron Maiden – Live After Death(անգլ.) Discogs կայքում
- ↑ 10,0 10,1 Iron Maiden – «Running Free»-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ Iron Maiden – Running Free-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ ««Running Free» by Iron Maiden». Songfacts database (անգլերեն). Songfacts LLC. Արխիվացված է օրիգինալից 2019-10-30-ին. Վերցված է 2020-04-26-ին.
- ↑ 13,0 13,1 Mick Wall Iron Maiden: Run to the Hills, the Authorised Biography (3rd ed.). — Sanctuary Publishing, 2004. — С. 133. — ISBN 1-86074-542-3
- ↑ Дерек Риггс (1980). «Исходная картина, послужившая обложкой к синглу». Официальный сайт Дерека Риггса и онлайн портфолио. Արխիվացված է օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2020-04-26-ին.
- ↑ Iron Maiden – «Running Free»-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «MelodyMaker» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «NMEdreview» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>պիտակ՝ «Soave» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 19,0 19,1 Steve Huey. «Iron Maiden album review». AllMusic (անգլերեն). Netaktion LLC. Արխիվացված է օրիգինալից 2019-05-03-ին. Վերցված է 2020-04-30-ին.
- ↑ 20,0 20,1 Mike Stagno (2006-06-27). «Iron Maiden album review». Sputnikmusic (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-03-28-ին. Վերցված է 2020-04-30-ին.
- ↑ «Official Singles Chart Top 75 from The Official UK Charts Company». The Official Charts Company (անգլերեն). 1980-02-17 — 23 February 1980. Արխիվացված է օրիգինալից 2018-11-16-ին. Վերցված է 2020-04-30-ին.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 «Iron Maiden — «Running Free»: song overview». The Official Charts Company (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-19-ին. Վերցված է 2020-04-30-ին.
- ↑ 23,0 23,1 «Iron Maiden — Running Free / Sanctuary: album overview». The Official Charts Company (անգլերեն). 1990-02-24. Արխիվացված է օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2020-05-01-ին.
- ↑ 24,0 24,1 «Iron Maiden — Running Free / Run to the Hills: album overview». The Official Charts Company (անգլերեն). 1990-04-07. Արխիվացված է օրիգինալից 2019-04-19-ին. Վերցված է 2020-05-01-ին.
- ↑ «Running Free» 7 Inch Single (Media notes). Iron Maiden. EMI. 1980-02-08.
{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link) - ↑ Various – Slave to the Power - The Iron Maiden Tribute(անգլ.) Discogs կայքում
- ↑ Various – A Tribute to the Beast Vol. 2-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ Various – A Tribute to the Beast(անգլ.) Discogs կայքում
- ↑ Various – Maiden Heaven – A Tribute to Iron Maiden-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ Various – Maiden Heaven Volume 2 — An All-Star Tribute to Iron Maiden-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ Hellbats / The Irradiates – Iron Maiden’s Gonna Get You No Matter How Far-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ Various – Beast Over Greece (A Tribute to Iron Maiden)-ը(անգլ.) Discogs կայքում
- ↑ Various – Transilvania 666(անգլ.) Discogs կայքում
- ↑ «Поисковая база данных The Irish Charts». Irishcharts.ie (անգլերեն). IRMA. 1985-10-03. Արխիվացված է օրիգինալից 2009-06-03-ին. Վերցված է 2020-05-01-ին.
- ↑ «Iron Maiden – «Running Free»». charts.org.nz (անգլերեն). Hung Medien. 1985-10-20. Արխիվացված է օրիգինալից 2020-03-13-ին. Վերցված է 2020-05-01-ին.
- ↑ Timo Pennanen Sisältää hitin — 2. laitos Levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla 1.1.1960-30.6.2021. — 2. — Helsinki: Կաղապար:Не переведено 3, 2021. — P. 111. — 292 p. — ISBN 978-952-7460-01-6
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեմատիկ հոդվածներ էլեկտրոնային հրատարակություններում:
- «Every Iron Maiden Song Ranked from Worst to Best». Loudwire (անգլերեն). Կաղապար:Не переведено. 2023-03-20. Արխիվացված է օրիգինալից 2023-03-21-ին. Վերցված է 2023-03-24-ին.
|