Կիրիլ Լազարով
| Կիրիլ Լազարով մակեդոներեն՝ Кирил Лазаров | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 10, 1980 (45 տարեկան) |
| Ծննդավայր | Վելես, Վելեսի համայնք, Հյուսիսային Մակեդոնիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հանդբոլիստ |
| 🌐 | |
Կիրիլ (Կիրե) Լազարով (մակեդոներեն՝ Кирил Лазаров, մայիսի 10, 1980, Վելես, Վելեսի համայնք, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի հանդբոլիստ, ֆրանսիական «Նանտի» աջ կիսամիջին, Մակեդոնիայի ազգային հավաքականի ավագ։ Իր ռմբարկուական կարողությունների շնորհիվ հայտնի է «Ձախլիկ ռմբարկու» մականունով։ Աշխարհի առաջնություններում ռեկորդակիր ռմբարկու է մեկ առաջնությունում գոլերի թվով. 2009 թվականի աշխարհի առաջնությունում 92 գոլ և Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը՝ 61 գոլ։ Ավագ եղբայրը՝ Ֆիլիպ Լազարովը ևս հանդբոլիստ է և խաղում է Մակեդոնիայի հավաքականում[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրիլի գործունեությունն սկսվել է «Օվչե Պոլե» ակումբում, 1994 թվականին նրան վերցրել են Վելեսի «Բորեց» ակումբի սկաուտական թիմ, և շուտով տեղափոխվել է այդ ակումբ։ Պաշտոնական հանդիպումներում առաջին անգամ խաղացել է 1998 թվականին Բիտոլի «Պելիստեր» ակումբում։ 1998, 1999 և 2000 թվականներին հաղթել է Մակեդոնիայի առաջնությունում և Մակեդոնիայի գավաթում, ինչի շնորհիվ նրանով հետաքրքրվել է խորվաթական «Զագրեբ» ակումբը։ 2000 թվականին Լազարովը տեղափոխվել է խորվաթական ակումբ, որի հետ հաղթել է 2001 և 2002 թվականների առաջնությունները և Խորվաթիայի գավաթը։
2002 թվականին նա տեղափոխվել է հունգարական «Ֆոտեքս Վեսպրեմ» ակումբ, որը այդ ժամանակների հունգարական հանդբոլի լավագույն ակումբն էր։ Բալաթոն լճի ակումբը հաղթանակ է տարել առաջնությունում 2003-2006 թվականների առաջնություններում Լազարովի մասնակցությամբ, ինչպես նաև Գավաթի խաղերում 2003-2005 թվականներին և 2007 թվականին։ Նա իրեն հատկապես վառ է դրսևորել 2005/06 մրցաշրջանում՝ դառնալով Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն 85 գոլով (դրանից մեկ տարի առաջ նա խփել էր 76 գոլ)։
2006 թվականի ամռանը շշուկներ են հայտնվել, որ Կիրիլը կարող է դառնալ «Մագդեբուրգի» կամ «Բարսելոնայի» խաղացող, սակայն Լազարովը մնացել է հունգարական ակումբում։ 2007 թվականին նա վերադարձել է «Զագրեբ», որտեղ հանդես է եկել մինչև 2010 թվականը։ 2010/11 մրցաշրջանից առաջ Կիրիլը տեղափոխվել է Իսպանիա, որտեղ պայմանագիր է կնքել «Սիուդադ Ռեալ» ակումբի հետ[2]։ Մրցաշրջանի ավարտին «Սիուդադ Ռեալ» ակումբը ձուլվել է մադրիդյան «Ատլետիկո» ակումբի հետ, և Լազարովը դարձել է մադրիդյան ակումբի խաղացող։ Այն բանից հետո, երբ «Ատլետիկո» ակումբը ֆինանսական խնդիրների պատճառներով կազմացրվել է 2013 թվականին, Կիրիլ Լազարովը տեղափոխվել է «Բարսելոնա»։ 2017 թվականի փետրվարին Կիրիլ Լազարովը երկու տարով պայմանագիր է կնքել «Նանտի» հետ[3]։
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականի կազմում Կիրիլը խաղացել է 160 խաղ և խփել է 1203 գնդակ[4]։ Հավաքականի կազմում նա երկու ռեկորդ է սահմանել՝ դառնալով խփած գոլերի թվով ռմբարկու, որոնք իրականացրել էր մեկ աշխարհի առաջնության և Եվրոպայի մեկ առաջնության ընթացքում։ 2009 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Խորվաթիայի կազմում խփել է 92 գոլ՝ անցնելով Յուն Կյոն Սինի 86 գոլանոց ռեկորդը[5], իսկ 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը 61 գոլ խփելով անցել է Շվեդիայի հավաքականի խաղացողներ Ստեֆան Լյովգրենի և Օլաֆուր Ստեֆանսոնի ռեկորդը (57 գոլ)[6]։ 2009 թվականի մարտի 24-ին՝ աշխարհի առաջնության ավարտից հետո, Լազարովը «Հայրենիքի հանդեպ ծառայության համար» պարգևատրվել է մեդալով, որը նրան հանձնել է այդ ժամանակվա նախագահ Բրանկո Ցրվենկովսկին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրիլ Լազարովի կինը Լյուբիցան է, աղջիկը՝ Լանան[7]։ Ունի հարազատ եղբայր՝ Ֆիլիպ, որը ևս հանդբոլիստ է։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրիլ Լազարովի վիճակագրությունը 2017/18 մրցաշրջանում 02.03.2018 տվյալներով.
| Մրցաշրջան | Ակումբ | Լիգայի | Հանդիպումներ | Գոլեր | 7 մետրանոց | Գոլեր |
|---|---|---|---|---|---|---|
| 2011-12 | Ատլետիկո Մադրիդ | LIGA ASOBAL | 30 | 156 | 34 | 122 |
| 2012-13 | Ատլետիկո Մադրիդ | LIGA ASOBAL | 29 | 156 | 42 | 114 |
| 2013-14 | Բարսելոնա | LIGA ASOBAL | 30 | 131 | 32 | 99 |
| 2014/15 | Բարսելոնա | LIGA ASOBAL | 27 | 120 | 25 | 95 |
| 2015/16 | Բարսելոնա | LIGA ASOBAL | 25 | 147 | 70 | 77 |
| 2017/18 | ՀԱ Նանտ | LNH division 1 | 11 | 45 | 19 | 26 |
| 2011-այժմ | Ընդհանուր | LIGA ASOBAL | 141 | 710 | 203 | 507 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «THW startet am Donnerstag gegen Metalurg Skopje, abgerufen am 23. Januar 2012». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ Lazarov wechselt nach Ciudad Real, abgerufen am 19. August
- ↑ Kiril Lazarov to HBC Nantes
- ↑ Состав сборной Македонии на чемпионат Европы 2012 Արխիվացված 2015-02-08 Wayback Machine
- ↑ «Кире Лазаров се запиша во ракометната историја». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ Лазаров најдобар стрелец на Европските првенства
- ↑ Целото семејство Лазарови ги бодрат Кире и Филип
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Լազարով» հոդվածին։ |
| ||||||