Բադգաստայն
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Բադգաստայն | |||
| գերմ.՝ Bad Gastein | |||
| 
 | |||
| Երկիր |  Ավստրիա | ||
| Համայնք | St. Johann im Pongau District? | ||
| Մակերես | 170,6 կմ² | ||
| ԲԾՄ | 1002 մետր | ||
| Բնակչություն | ▼3980 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
| Հեռախոսային կոդ | 06434 | ||
| Փոստային դասիչ | 5640 | ||
| Ավտոմոբիլային կոդ | JO | ||
| Պաշտոնական կայք | bad-gastein.at և bad-gastein.at(գերմ.) | ||
| 
 | |||
Բադգաստայն[2][3] (գերմ.՝ Bad Gastein)[4], համայնք դաշնային երկիր (գերմ.՝ Gemeinde) Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։
Այն Սանկտ- Իոհան -Իմ- Պոնգաու շրջանի մի մասն է։ Բնակչությունը կազմում է 5838 մարդ (2001 թվականի մայիսի 15-ի դրությամբ)։ Այն զբաղեցնում է 170.6 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը 50 403-ն է։
Քաղաքական իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ղեկավարը Գերհարդ Շթայնբաուերն է (ԱԺՊ) (ANP): Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (Գերմանական Gemeinderat) բաղկացած է 25 տեղերից։
Տեղերը բաշխված են՝
- ԱՍԴԿ զբաղեցնում է 12 տեղ,
- ԱԺԿ-ն զբաղեցնումէ 10 տեղ,
- ULB կուսակցությունը զբաղեցնում է 2 տեղ,
- ԱԱԿ-ն զբաղեցնում է 1 տեղ։
Առողջարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադգաստայնը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։ Նա հայտնի է իր տաք աղբյուրներով, որոնք հարուստ են ռադոնով։
Բաց է ամբողջ տարին, բայց ձմռանը այստեղ են գալիս հիմնականում դահուկորդները։ Երկու հարևան համայնքները` Բադ-Գաստայնն ու Բադ- Հոֆգաստինը, որտեղ սարալանջերը հասնում են 2251 մ բարձրության, դահուկարշավի մի տարածություն են կազմում։ Լեռնադահուկային սահուղու երկարությունը կազմում է ավելի քան 250 կիլոմետր, իսկ լեռնադահուկային վազքի ուղին մոտ 180 կմ է։ Սնոուբորդիստների համար գործում է «Գաստայն սնոուբորդ»-խաղահրապարակը, երկպագուների տրիբունան, «boardercross» վազքուղին։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարում, տաք ջրերի շնորհիվ, Բադգաստայնը դարձավ նորաոճ հանգստավայր, որտեղ հանգստացել են միապետներ, հարուստ քաղաքացիներ, հայտնի մարդիկ, այդ թվում` Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարսկայան, գերմանիայի կայսր Վիլհելմ I-ը, իր կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի հետ։ 1916 և 1923 թվականների ամառը Բադգաստայնում իր հանգիստն անցկացրեց հոգեվերլուծաբան, հոգեբույժ և նյարդաբան Զիգմունդ Ֆրեյդը։
Տուրիզմը մեծ մասսայականություն ստացավ 1905թ. երկաթգծի կառուցումից հետո։ 1960-ական թվականներից առողջարանի հեղինակությունն սկսեց պակասել, շատ հյուրանոցներ, չհամապատասխանելով նոր պահանջներին, փակվեցին։

Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադգաստայնում 1958 թվականին անցկացվեց լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որի ընթացքում երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ նվաճեց աշխարհահռչակ ավստրիացի Տոնի Զայլերը։ 2007 թ. այստեղ անցկացվեցին կանանց թենիսի WTA Gastein Ladies կարգի առաջնություններ[[[5]]]: Ներկայացված է 15-րդ լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության, անցկացված 1958թ. փետրվարի 2-9-ը Ավստրիայի Բադգաստայն քաղաքում, մեդալների և մեդալակիրների ցուցակը։
Մեդալների ընդհանուր թիվը
[խմբագրել | խմբագրել կոդը]| 1 |  Ավստրիա | 4 | 4 | 1 | 9 | 
| 2 |  Կանադա | 2 | 1 | 0 | 3 | 
| 3 |  Շվեյցարիա | 1 | 2 | 4 | 7 | 
| 4 |  Նորվեգիա | 1 | 0 | 0 | 1 | 
| 5 |  ԱՄՆ | 0 | 1 | 0 | 1 | 
| 6 |  Ֆրանսիա | 0 | 0 | 2 | 2 | 
| 7 |  Իտալիա | 0 | 0 | 1 | 1 | 
|  Ճապոնիա | 0 | 0 | 1 | 1 | 
Մեդալակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կարգապահություն | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | 
|---|---|---|---|
| Արագություն |  Անտոն Զայլեր |  Ռոգեր Շտաուբ |  Ժան Վուարնե | 
| Giant slalom |  Անտոն Զայլեր |  Յոզեֆ Ռիդեր |  Ֆրանսուա Բոնլյո | 
| Սլալոմ |  Յոզեֆ Ռիդեր |  Անտոն Զայլեր |  Տիխարու Իգայա | 
| Համադրություն |  Անտոն Զայլեր |  Յոզեֆ Ռիդեր |  Ռոգեր Շտաուբ | 
Կանայք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կարգ | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | 
|---|---|---|---|
| Արագություն |  Լյուսիլ Ուիլեր |  Ֆրիդա Դենցեր |  Կարլա Մարկելլի | 
| Giant slalom |  Լյուսյեն Շմիտ |  Սալլի Դիվեր |  Ֆրիդա Դենցեր | 
| slalom |  Ինգեր Բյորնբակկեն |  Յոզեֆինա Ֆրանդլ |  Աննեմարիա Վազեր | 
| Համադրություն |  Ֆրիդա Դենցեր |  Լյուսիլ Ուիլեր |  Յոզեֆինա Ֆրանդլ | 
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 32.
- ↑ Переименование Бадгастайн на Бад-Гастайн в соответствии с Постановлением правительства Каринтии LGBL. SBG Nr. 137/1995 с 01.01.1997 г. С. 150, строка 50403 (Änderungen bzw. Festlegungen von Gemeindenamen ab 1945) (գերմ.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальная страница (գերմ.)
- Сайт курорта (գերմ.)
- Фотографии общины Արխիվացված 2007-08-14 Wayback Machine
- Сайт курорта в Гастайн (ռուս.)
- Панорамные Фотографии курорта Гаштайн Արխիվացված 2010-04-21 Wayback Machine
- Аудио-гид по Бад-Гастайну Արխիվացված 2013-11-02 Wayback Machine
- [1] Արխիվացված 2017-10-17 Wayback Machine
- Сайт Международной федерации лыжного спорта
Տեսնել նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Санкт-Иоганн-им-Понгау
- Бад-Хофгастайн
- Официальный путеводитель Австрийского представительства по туризму
|  | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադգաստայն» հոդվածին։ | 
| 
 | ||||||||||||||||
 
	





