Visual Studio Code
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | Աղբյուրային կոդի խմբագրիչ, վրիպազերծիչ |
Ենթադաս | զարգացման ինտեգրված միջավայր |
Հեղինակ | Մայքրոսոֆթ |
Նախագծումը՝ | Մայքրոսոֆթ |
Գրված է՝ | TypeScript, JavaScript, CSS |
ՕՀ | Լինուքս, Windows և մաքՕՍ |
Առկա է | Անգլերեն (ԱՄՆ), Պարզեցված Չինարեն, Ավանդական Չինարեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Պորտուգալերեն (Բրազիլիա), Ճապոներեն, Կորեերեն, Ռուսերեն, Իսպաներեն[1] |
Լույս տեսավ՝ | 2015-04-29 ) |
Պլատֆորմ | IA-32, x86-64 |
Չափ |
|
Զարգացման կարգավիճակ | Ակտիվ |
Արտոնագիր | |
Հիմք են ծառայել | Electron |
Կայք | code.visualstudio.com |
Ելակոդ | github.com/microsoft/vscode |
![]() |
Visual Studio Code-ը աղբյուրային կոդի խմբագրիչ է, մշակված Microsoft-ի կողմից Windows-ի, Linux-ի և macOS-ի համար[6]։ Այն ներառում է վրիպազերծման, Git-ի համար նախատեսված կառավարների, GitHub-ի, շարահյուսության գունանշման, IntelliSense-ի, սնիփետների, և կոդի ռեֆակտորինգի աջակցություն։ Այն ունի հարմարեցման լայն հնարավորություններ, թույլատրելով օգտագործողներին փոխել ոճը, ստեղնաշարային կարճուղիները, նախընտրանքները, և տեղադրել կցորդներ հավելյալ ֆուկցիոնալության համար։ Աղբյուրային կոդը ազատ և բաց աղբյուրով է և թողարկված է MIT License-ի թույլտվության տակ[7]։
Stack Overflow-ի 2019 թվականի մշակողների հարցմանը, Visual Studio Code-ը դասվեց ամենատարածված մշակման միջավայրային գործիք, 87,317 հարցվածների 50.7%-ը պնդում է, որ օգտագործել է այն[8]։
Պատմություն
Visual Studio Code-ը հայտարարվեց 2015 թվականի, ապրիլի 29-ին, Microsoft-ի կողմից 2015 Build կոնֆերանսում։ Նախադիտման հավաքումը թողարկվեց դրանից կարճ ժամանակ անց[9]։
2015 թվականի նոյեմբերի 18-ին, Visual Studio Code-ը թողարկվեց MIT License-ի տակ և նրա աղբյուրային կոդը փակցվեց GitHub-ում։ Կցորդների աջակցությունը նույնպես հայտարարվեց[10]։
2016 թվականի ապրիլի 14-ին, Visual Studio Code-ը ավարտեց հանրային նախադիտման փուլը և թողարկվեց վեբում[11]։
Ծանոթագրություններ
- ↑ «Visual Studio Code Display Language (Locale)». code.visualstudio.com. Microsoft. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «LICENSE.txt». github.com/Microsoft/vscode. Microsoft. 2015 թ․ նոյեմբերի 17.
- ↑ «Download Visual Studio Code». code.visualstudio.com. Microsoft. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Microsoft Software License Terms». code.visualstudio.com. Microsoft. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 5,0 5,1 https://api.github.com/repos/Microsoft/vscode/releases
- ↑ Lardinois, Frederic (2015 թ․ ապրիլի 29). «Microsoft Launches Visual Studio Code, A Free Cross-Platform Code Editor For OS X, Linux And Windows». TechCrunch.
- ↑ Comment on Menu license links to non Open Source license, VS Code Repository on Github
- ↑ «Developer Survey Results 2019 - Most Popular Development Environments». StackOverflow Insights. Stack Exchange. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Montgomery, John (2015 թ․ ապրիլի 29). «BUILD 2015 News: Visual Studio Code, Visual Studio 2015 RC, Team Foundation Server 2015 RC, Visual Studio 2013 Update 5». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Visual Studio now supports debugging Linux apps; Code editor now open source». Ars Technica. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Visual Studio Code editor hits version 1, has half a million users». Ars Technica. Condé Nast. 2016 թ․ ապրիլի 15.