Jump to content

Xcode

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Xcode
Տեսակզարգացման ինտեգրված միջավայր
Նախագծումը՝Էփլ
ՕՀMac OS, WatchOS և մաքՕՍ
Լույս տեսավ՝2003
ՊլատֆորմiOS
Կարդագող ֆայլերի ֆորմատXcode perspective?, Xcode perspective (V3)?, Xcode Color Theme?, Xcode Scheme?, Xcode Workspace Data?, Xcode Text Based Definition? և Xcode config?[1]
Ստեղծվող ֆայլերի ֆորմատXcode perspective?, Apple Project Builder Xcode Project?, Xcode perspective (V3)?, Xcode Color Theme?, Xcode Scheme?, Xcode Workspace Data?, Xcode Text Based Definition? և Xcode config?[1]
Արտոնագիրfreeware
Կայքdeveloper.apple.com/xcode/
 Apple Xcode Վիքիպահեստում

Xcode, մշակման համար նախատեսված ինտեգրված միջավայր, որը նախատեսված է macOS, iOS, watchOS և tvOS պլատֆորմների համար, որը մշակված է Apple ընկերության կողմից։ Ծրագրի առաջին տարբերակը թողարկվել է 2003 թվականին։ Ծրագրային ապահովման ստաբիլ տարբերակները անվճար տարծվում են Mac App Store-ում։ Գրանցված մշակողները հասանելիություն են ստանում նաև բետա տարբերակներին Apple Developer կայքի համար։

Բնութագիր

Xcode-ը իր մեջ ներառում է Apple-ի և Interface Builder-ի թղթաբանության մեծ մասը։ Xcode-ի փաթեթը իր մեջ ներառում է փոփոխված GNU Compiler Collection-ն և աջակցում է C, C++, Objective-C, Objective-C++, Swift, Java, AppleScript, Python և Ruby ծրագրավորման լեզուները։ Այլ մշակողների կողմից մշակվել է GNU Pascal[2], Free Pascal[3], Ada[4], C#[5], Perl[6], Haskell[7] և D[8] լեզուների աջակում։

Xcode 4

2011 թվականի մարտի 9-ին հասանելի դարձավ Xcode 4-ը, որը հասանելի էր SDK Mac OS X 10.6 և SDK iOS 4.3-ի համար[9]։ Ծրագրային ապահովումն առաջին անգամ ցուցադրվեց WWDC 2010-ի ժամանակ։

Xcode 4-ն իրենցից ներկայացնում էր մեկ պատուհան, որն իր մեջ էր ներառում՝ Interface Builder, Xcode-ը, Instruments, օգնականին, սխալերի անալիզի նոր շարժիչով աշխատող՝ Debug Console-ը, որը թույլ էր տալիս հայտնաբերել կոդում առկա տրամաբանական սխալները և խնդիրները։ Xcode 4-ը ստացել էր նաև հավելյալ Apple LLVM[10]։

Xcode 5

2013 թվականի սեպտեմբերի 12-ից հասանելի դարձավ Xcode 5․0 տարբերակը։ Նրանով փոփոխվել էր միջերեսը, ինչպես նաև ավելացել էր մշակման նոր ֆունկցիաներ հաշվի առնելով օպերացիոն համակարգերի թարմացված հատկությունները[11]։

Xcode 6

Xcode 6-ի բետա տարբերակը հասանելի դարձավ 2014 թվականի հուլիսի 3-ին։ Ծրագրային ապահովման տարբերակում հաշվի էր առնվել և կատարվել թարմացումներ ծրագրավորաման նոր՝ Swift լեզվի համար[12]։

Xcode 7

Xcode 7-ի բետա տարբերակը հասանելի դարձավ 2015 թվականի հուլիսի 8-ին։ Այն իր մեջ ներառում էր Interface Builder գործիքի կատարելագործված տարբարկը, ինչպես նաև տարբերակում հասանելի էր դարձել Swift և SDK լեզումների նոր տարբերակների աջակցումը նախատեսված ОС Apple նոր տարբերակների համար՝ OS X 10.11, iOS 9 և watchOS 2[13]։

Xcode 8

Xcode 8-ը հասանելի դարձավ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այն իր մեջ ներառումներ սխալների հայտնավերբան նոր տարբերակը, Swift 3-ի և SDK աջակցում նոր օպերացիոն համակարգերի համար՝ iOS 10, macOS Sierra 10.12, watchOS 3.0 և tvOS 10.0[14]։

Xcode 9

Xcode 9-ը հասանելի դարձավ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին։ Նրանում հասանլի դարձավ ակնարկների անլար ռեժիմը, ինչպես նաև Swift 4 և SDK ծրագարվորման լեզուների աջակցումը նոր օպերացիոն համակարգերի համար՝ iOS 11, macOS High Sierra 10.13 և watchOS 4։ Ինչպես նաև այս տարբերակում առաջին անգամ հասանելի դարձան թարմացված գրաֆիկական շարժիչ՝ GPU — Metal 2[15], ARKit-ը, որը նախատեսված է հավելյալ իրականության հետ աշխատանքի համար և Core ML-ը, որը նախատեսված էր արհեստական բանականաության հետ աշխատանքների համար[16]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://developer.apple.com/documentation/xcode/adding-a-build-configuration-file-to-your-project/
  2. «GNU Pascal and Xcode». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «Using Free Pascal with Xcode». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Ada on OS X Արխիվացված 2009-07-01 Wayback Machine
  5. «CSharpPlugin for Xcode». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «CamelBones, an Objective-C/Perl bridge for Mac OS X & GNUStep». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  7. Haskell Xcode Plugin Արխիվացված 2008-07-23 Wayback Machine
  8. «D pour Xcode». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Apple сегодня официально выпустила Xcode 4. Արխիվացված 2011-03-12 Wayback Machine // CyberSecurity.ru
  10. What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 4. Արխիվացված 2016-09-20 Wayback Machine // Официальный сайт Apple.
  11. What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 5. Արխիվացված 2016-09-20 Wayback Machine // Официальный сайт Apple.
  12. What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 6. Արխիվացված 2016-10-10 Wayback Machine // Apple Inc.
  13. What’s New in Xcode — Archive. New Features in Xcode 7. Արխիվացված 2018-11-18 Wayback Machine // Apple Inc.
  14. What’s New in Xcode. Highlights of Xcode 8. // Apple Inc.
  15. macOS High Sierra приносит Metal 2, поддержку VR и другие новшества. Արխիվացված 2017-07-06 Wayback Machine // 3DNews.
  16. «iOS 11 представлена официально: все новые функции, особенности, сроки релиза». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.