Jump to content

AngularJS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
AngularJS
Изображение логотипа
Տեսակֆրեյմվորք, ՋավաՍկրիպտ գրադարան և ծրագրային գրադարան
Նախագծումը՝Գուգլ
Գրված է՝ՋավաՍկրիպտ[1]
Լույս տեսավ՝հոկտեմբերի 20, 2010
Պլատֆորմweb platform?
Վերջին կայուն տարբերակ1.8.3 (ապրիլի 7, 2022)[2][3]
ԱրտոնագիրMIT արտոնագիր[4][5]
Կայքangularjs.org(անգլ.)
Ելակոդgithub.com/angular/angular.js
 AngularJS Վիքիպահեստում

AngularJS (հայտնի է նաև Angular և Angular.js անուններով), բաց կոդով JavaScript framework է կառուցված MVC ճարտարապետության վրա, որը հիմնականում հովանավորվում է Գուգլ-ի կողմից։ AngularJs-ը ստեղծված է մեկէջյա Վեբ համակարգեր ստեղծելու համար։ Այն ձևափոխում է HTML-ն հավելյալ HTML tag-երի և HTML tag-երի ատրիբուտների միջոցով։ HTML tag-երի ատրիբուտների միջոցով հիմնականում արտացոլվում են կամ արժեքներ են ստանում JavaScript փոփոխականները։

AngularJs-ը նաև կիրառվում է IONIC framework-ում, օգտագործելով Apache Cordova-ն, հիբրիդային բջջային հավելվածներ ստեղծելու համար։

AngularJs-ը նաև հանդես է գալիս MEAN-ի frontend-ը, որը MongoDB, Express.js, AngularJs և Node.js տեխնոլոգիաների համագործակությունն է։

Նկարագրություն

Մեթոդներ, որոնք նախանշված են $ http ծառայությունների համար՝

* delete()
* get()
* head()
* jsonp()
* patch()
* post()
* put()

Հատկություններ

  • config– գեներացնում է հարցման ենթակա օբյեկտը
  • data a string– սերվերից ստացվող պատասխանը կրող տող կամ էլեմենտ։
  • headers– Վերնագրի մասին տեղեկություն հաղորդող ֆունկցիա։
  • status –կարգավիճակի նույնականացման համարը ։
  • statusText– HTTP կարգավիճակը որոշող տող։

Ներկառուցված AngularJS կիրառական հրահանգներ

AngularJS դիրեկտորիայի միջոցով հնարավոր է ստեղծել ծրագրավորման HTML-թեգեր և ատրիբուտներ, որպեսզի որոշ տարրերի հատկություններ վերագրվեն[6]։

ng-app
Ընտրում է օբյեկտ և հայտարարում է որպես արմատ` դիմումի համար.[7]
ng-bind
ՀՏՄԼ կոդը փոխարինում է այն օբյեկտով, որն անմիջապես ստանում է փոխարկված արժեքը։
ng-model
Նման է ng-bind-ին, միայն ապահովում է երկկողմանի կապը[8]։ Փոփոխելով օբյեկտի պարունակությունը, անգուլյարը փոխում է նաև մոդելի նշանակությունը։ Մոդելի իմաստը փոխվելով՝ փոխվում է օբյեկտի ներքին պարունակությունը։
ng-class
Դինամիկ դասերի համար սահմանում է ներբեռնումներ։
ng-controller
HTML արտահայտությունների համար սահմանում է Javascript- ի վերահսկիչ, որը կհամապատասխանի MVC- ին[9]։
ng-repeat
Յուրաքանչյուր հավաքածուի համար սահմնաում է DOM- ի օրինակ[10]։
ng-show և ng-hide
Թաքցնում կամ ցուցադրում է օբյեկտը՝ կախված արտահայտության իմաստից։
ng-switch

Տարբեր հնարավոր տարբերակներից ստեղծում է շաբլոնի մոդել, որը կհամապատասխանի արտահայտության արժեքին։

ng-view
Բազային դիրեկտորիա, որը պատասխանատու է երթուղու մշակման համար[11], որոնք ընդունում են JSON- ն, նախքան տվյալ կարգավարների կողմից վերահսկվող կաղապարներ ցուցադրելը։
ng-if
Ավելացնում կամ հեռացնում են DOM- դոմենի մի մասը, կախված արտահայտության արժեքից։

Եթե ngIf- ին տրված արտահայտության արժեքը կեղծ է, ապա տարրը հեռացվում է DOM- ից, հակառակ դեպքում կլոնավորված տարրը նորից տեղադրվում է DOM- ում[12]։ Կան նաև դիրեկտիվներ, որոնք օգտագործում են շաբլոններ script թեգերում[13][14]։

Ստեղծման նպատակները

Տվյալների երկկողմանի կապ

Տվյալների երկկողմանի կապը AngularJS -ում ամենակարևոր առանձնահատկությունն է, որը կրճատում է ծրագրային կոդերի քանակը՝ սերվերին ազատելով շաբլոնների հետ աշխատանքի անհրաժեշտությունից։ Դրա փոխարեն շաբլոնները դիտարկվում են որպես առանձին սովորական HTML, որը լրացված է մոդելում հատկանշված տվյալներով։ $scope ծառայությունը Angular-ում վերահսկում է մոդելի փոփոխությունները վերահսկիչի միջոցով։ Բացի դրանից, յուրաքանչյուր փոփոխությունն արտացոլվում է մոդելում։ Սա թույլատրում է անհրաժեշտության դեպքում շրջանցել DOM-ը և վեբ-ծրագրերում հեշտացնում է սկզբնավորումն ու նախատիպերի սահմանումը[15]։ Բերենք օրինակ, որտեղ դիմում է հղվում սերվերին.

var app = angular.module('myApp', []);
app.controller('myCtrl', function($scope, $http) {
$http.get("welcome.htm")
.then(function(response) {
$scope.myWelcome = response.data;
});
});

Պատասխանն արտածվում է՝ Today's welcome message is:

Hello AngularJS Students

The $http service requests a page on the server, and the response is set as the value of the "myWelcome" variable.

Plugin Chrome-ի համար

2012 թ. հուլիսին Անգուլար թիմը Google Chrome զննարկիչի համար թողարկեց Batarang անվանումով պլագին[16], որը հեշտացնում է այն վեբ-էջերի կարգավորումները, որոնք ստեղծված են Angular խմբագրիչով։ Ընդլայնումը թույլ է տալիս հեշտությամբ հայտնաբերել խոչընդոտները և կարգաբերող ծրագրերի համար առաջարկում է գրաֆիկական ինտերֆեյս[17]։

Ծանոթագրություններ

  1. The angularjs Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  2. Release 1.8.3 — 2022.
  3. 1.8.3 ultimate-farewell (2022-04-07)
  4. angular.js/LICENSE at master · angular/angular.js · GitHub
  5. The angularjs Open Source Project on Open Hub: Licenses Page — 2006.
  6. Пишем простую директиву
  7. ngApp
  8. Data Binding
  9. https://docs.angularjs.org/api/ng/directive/ngController
  10. ngRepeat — directive in module ng
  11. Component Router
  12. ngIf Angular docs
  13. Учебник AngularJS: всеобъемлющее руководство. Часть 2. (Настраиваемые директивы).
  14. Шаблоны в директивах
  15. «5 Awesome AngularJS Features». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  16. Batarang homepage
  17. «AngularJS: Introducing the AngularJS Batarang». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «AngularJS» հոդվածին։