Սինգլի պրոդյուսերը եղել է Ջորջ Մարտինը, և այն ձայնագրվել է Փոլ ՄաքՔարթնիի Pipes of Peace (1983) հինգերորդ ստուդիական ալբոմի համար։ «Say Say Say» երգը ձայնագրվել է Abbey Road Studios ստուդիայում 1981 թվականի մայիս-սեպտեմբերին 1982 թվականի Tug of War ալբոմի նախապաստրաստման ժամանակ՝ «The Girl Is Mine» սինգլի թողարկումից մոտավորապես մեկ տարի առաջ, որը դարձել է Փոլ ՄաքՔարթնիի ու Մայքլ Ջեքսոնի առաջին պաշտոնական դուստը և ընդգրկվել Thriller (1982) ալբոմում։ Սինգլի վերջնական միքսավորումն ու մշակումը կատարվել է 1983 թվականի փետրվարին en:Cherokee Studios ստուդիայում (Կալիֆոռնիա)[1]։ Թողարկումը կայացել է 1983 թվականի հոկտեմբերի 3-ին Parlophone Records ընկերության կողմից Անգլիայում և Columbia Records ընկերության կողմից Միացյալ Նահանգներում։ «Say Say Say» սինգլը դարձել է Մայքլ Ջեքսոնի յոթերորդ հիթը, որն ընդգրկվել է լավագույն տասնյակում մեկ տարվա ընթացքում։ Սինգլը գլխավոր է ԱՄՆ, Նորվեգիայի ու Շվեդիայի հիթ-շքերթները, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և ընդգրկվել լավագույն տասնյակներում Ավստրալիայում, Ավստրիայում, Նոր Զելանդիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում։ Սինգլը վեց շաբաթ եղել է առաջինը Billboard's Hot 100 հիթ-շքերթը[2], երկրորդը՝ R&B հիթ-շքերթում և երրորդը՝ Hot Adult Contemporary Tracks հիթ-շքերթում։
Տեսահոլովակը նկարահանվել է Կալիֆոռնիայում (Los Olivos, Santa Ynez Valley)[4], ռեժիսորը եղել է Bob Giraldi-ն (որը նկարահանել է «Beat It» տեսահոլովակը)։ Ի թիվս այլոց տեսահոլովակում նկարահանվել են Փալ ՄաքՔարթնիի կինը՝ Լինդա ՄաքՔարթնին և Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Լա Տոյա Ջեքսոնը[5]։ Տեսահոլովակի գլխավոր հերոսներին՝ «Mac and Jack» արտիստներին մարմնավորել են Փոլն ու Մայքլը։
«Say Say Say» երգից բացի ալբոմում ընդգրկված է նաև «The Man» երգը, որը նույնպես ՄաքՔարթնիի ու Ջեքսոնի դուստն է, բայց որպես սինգլ չի թողարկվել։
↑«RIAA database». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2011-01-28-ին. Վերցված է ապրիլի 30, 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն) (To search the database for «Say Say Say», type «Paul McCartney» or «Michael Jackson» into the Artist field and «Say Say Say» into the Title field.)
↑Reba, Bonnie Churchill (մարտի 1, 1984). «You». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից(Payment required to access full article.) 2012-11-05-ին. Վերցված է մարտի 19, 2010-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
↑ 21,021,1Michael Jacksons Charts & Sales history at UKMIX. You can find this information at [ukmix.org/forums/viewtopic.php?f=24&t=63110&hilit=Jackson]