Jump to content

Stack Overflow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stack Overflow
Изображение логотипа
stackoverflow.com(անգլ.)
ՏեսակStack Exchange forum site?
ՍեփականատերProsus[1]
ՀեղինակՋոել Սպոլսկի
Բացվածսեպտեմբերի 15, 2008[2]
 Stack Overflow Վիքիպահեստում

Stack Overflow, հարց և պատասխանի հայտնի համակարգ ծրագրավորման ոլորտում։ Ստեղծվել է Ջոել Սպոլսկիի և Ջեֆֆ Էտվուդոի կողմից 2008 թվականին։ Stack Echange Network-ի մասն է կազմում։ Ինչպես մյուս նմանատիիպ կայքերը, այստեղ նույնպես կա հնարավորություն գնահատելու հարց կամ պատասխանը, որ հնարավորություն է տալիս բարձրացնել կամ իջեցնել գրանցված օգտատիրոջ հեղինակությունը։ Պրոյեկտը ստեղծված АSP.NЕТ 4 և ASP.NET MVC-ի միջոցով [3][4]։

2014 թվականի հուլիսի տվյալներով բազայում պահպանվում է ավելի քան 7,7 մլն հարց [5]։ Stack Overflow-ում 7 ամենաքննարկված թեմաներին են՝ JAVA, C#, JavaScript, PHP, Android, jQuery, Python և HTML [6]:

2017 թվականի մայիսին Alexa Internet-ը հայտնեց, որ կայքը զբաղեցնում է 53-րդ տեղը ամենաշատ այցելված կայքերի ցանկում, 2010 թվականին մշտական այցելուների քանակը հաշվում էր 18 մլն մարդ։ 2010 թվականի մայիսին կայքի հեղինակները հայտնեցին, որ կայքի վենչուրային կապիտալը կազմում է 6 մլն դոլար [7]։

2016 թվականին հրապարակեց գիտական հետազոտության արդյունքները, որոնք ցույց էին տալիս, որ Android ծրագրավորողները, ովքեր օգտվում են Stack Overflow-ից, ստեղծում են ավելի ֆունկցիոնալ կոդ, քան նրանք ովքեր օգտագործում են պաշտոնական փաստաթղթեր [8]

Stack Overflow-ն տարբեր լեզուներով

Երկար տարիներ շարունակ, որպես հիմնական լեզու օգտագործվել է անգլերենը։ Այսօր բացի անգլերենից, Stack Overflow-ը համացանցում կա 4 լեզուներով․

Գերմաներեն և թուրքերեն տարբերակները առաջարկվել է ստեղծել Аrea51-ում աշխատող հարյուրավոր մարդկանց օգնելու համար։

Ծանոթագրություններ

  1. WSJ News Exclusive | Stack Overflow Sold to Tech Giant Prosus for $1.8 BillionWSJ.
  2. http://www.joelonsoftware.com/items/2008/09/15.html
  3. «Which tools and technologies are used to build the Stack Exchange Network?». Meta Stack Overflow. Stack Overflow.
  4. Jeff Atwood (2008-09-21). «What Was Stack Overflow Built With?». Stack Overflow Blog. Վերցված է 2009-05-23-ին.
  5. «Questions». Stack Overflow. Վերցված է հուլիսի 23, 2014-ին.
  6. «Tags». Stack Overflow. Վերցված է հուլիսի 23, 2014-ին.
  7. Stack Overflow 2010 recap // Joel on Software
  8. Y. Acar, M. Backes, S. Fahl, D. Kim, M. L. Mazurek and C. Stransky, "You Get Where You're Looking for: The Impact of Information Sources on Code Security," 2016 IEEE Symposium on Security and Privacy (SP), San Jose, CA, 2016, pp. 289-305. doi: 10.1109/SP.2016.25

Գրականություն

Արտաքին հղումներ