Python
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու |
Առաջացել է | փետրվարի 20, 1991[1] |
Ստեղծող | Python Software Foundation և Գվիդո վան Ռոսում[1] |
Նախագծող | Գվիդո վան Ռոսում[1] |
ՕՀ | բազմապլատֆորմ[2] |
Ներշնչվել է | ABC[3] |
Արտոնագիր | Python Software Foundation License[1] |
Անվանված է | Մոնթի Փայթն[4][5] |
Սխալնելի հայտման էջ | github.com/python/cpython/issues |
Կայք | python.org(անգլ.) |
![]() |
Python (անգլ.՝ python, արտաստանվում է որպես [ˈpaɪθ⟨ə⟩n] (փայթոն), սակայն հաճախ օգտագործվում է նաև պիտոն տարբերակը)[6], ընդհանուր նշանակության բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, որը հիմնականում կենտրոնացած է ծրագիրը արագ մշակելու և կոդի հեշտ ընթերցանությունն ապահովելու վրա։ Python-ի միջուկի շարահյուսությունը շատ պարզ և հեշտ է։ Միևնույն ժամանակ, ստանդարտ գրադարանն իր մեջ ներառում է բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ։
Python-ն աջակցում է ծրագրավորման մի քանի նմուշներ, այդ թվում՝ կառուցվածքային, օբյեկտային կողմնորոշմամբ, ֆունկցիոնալ, իմպերատիվ և ասպեկտային կողմնորոշմամբ։ Հիմնական կառուցվածքային գծերն են՝ դինամիկ տիպավորումը, հիշողության ավտոմատ կառավարումը, լրիվ ինքնադիտողությունը, բացառությունների վերամշակման մեխանիզմը և բարձր մակարդակի տվյալների կառուսվածքը։ Պիտոնում կոդը կազմված է ֆունկցիաներից և դասերից, որոնք կարող են միավորվել մոդուլներում, որոնք էլ, իրենց հերթին, փաթեթներում։
Python-ի հիմնական ինտերպրետատորը CPython-ն է։ Այն աջակցվում է ակտիվ օգտագործվող պլատֆորմների մեծամասնության կողմից[7]։ Այն տարածվում է Python Software Foundation License ազատ արտոնագրով, որն թույլ է տալիս օգտագործել այն ցանկացած ծրագրերում առանց սահմանափակման[8]։ Գոյություն ունեն նաև ինտերպրետատորի տարբերակներ JVM-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), MSIL-ի (կոմպիլյացիայի հնարավորությամբ), LLVM-ի համար։ PyPy նախագիծն առաջարկում է Պիտոնի համար հենց Պիտոնով գրված ինտերպրետատոր։
Python-ը ակտիվ զարգացող ծրագրավորման լեզու է։ Նոր տարբերակները (լեզվի հատկությունների ավելացմամբ/փոփոխմամբ) թողարկվում են մոտավորապես 2.5 տարին մեկ անգամ։ Այդ և որոշ այլ պատճառներով, Python-ում բացակայում են ANSI, ISO և այլ պաշտոնական ստանդարտներ, որոնց դերը կատարում է CPython-ը։
Փիլիսոփայություն
Python-ի մշակողներն հետևում են ծրագրավորման որոշ փիլիսոփայության, որն անվանում են «The Zen of Python» («Պիտոնի դզենը» կամ «Փայթոնի դզենը»)[9]։ Ինտերպրետատորը import this
հրամանի դեպքում կարտարծի այդ կոդը (աշխատում է միևնույն սեսիայում միայն մեկ անգամ)։ Այդ փիլիսոփայության հեղինակը Թիմ Փեյթերսն է։
Փիլիսոփայության տեքստը՝
![]() |
Բնօրինակ տեքստ (անգլ.)
|
![]() |
Պատմությունը
Python լեզվի մշակումն սկսվել է 1980-ական թվականներին[11] հոլանդական CWI համալսարանի աշխատակից Գվիդո վան Ռոսումի կողմից։ Այն ժամանակ տարածված Amoeba օպերացիոն համակարգի համար անհրաժեշտ էր ընդլայնվող սկրիպտային ծրագրավորման լեզու, և Գվիդոն ազատ ժամանակ սկսեց գրել Python-ը, վերցնելով որոշ առանձնահատկություններ ABC լեզվից (Գվիդոն մասնակցել էր այդ լեզվի ստեղխմանը, որն կենտրոնացված է ծրագրավորման ուսուցման վրա)։ 1991թ․ փետրվարին Գվիդոն հրապարակեց Python-ի ելակետային տեքստը alt.sources լրատվական խմբում[12]։ Ամենասկզբից Python-ն նախագծված էր որպես օբյեկային կողմնորոշմամբ ծրագրավորման լեզու։
Հեղինակի խոսքերով, լեզվի անվանումն ծագել է ոչ թե սողունի անվանումից, այլ 1970-ական թվականներին հայտնի բրիտանական հումորային «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» անվանումից։ Չնայած դրան, լեզվի անվանումը շատ հաճախ ասոցիացվում է օձի, ոչ թե ֆիլմի հետ։ Այդ մասին են խոսում KDE-ում կամ Microsoft Windows-ում .py ընլայնմամբ ֆայլերի պատկերները, և նույնիսկ python.org կայքի պատեկերանիշը (մինչև 2.5 տարբերակը)։
2008թ․ դեկտեմբերի 8-ին[13], երկարատև փորձարկումներից հետո, թողարկվեց Python 3000-ի նոր տարբերակը (կամ Python 3.0-ն, հաճախ օգտագործվում է նաև Py3k հապավումը)։ Python 3000-ում վերացված են կառուցվածքի որոշ թերություններ՝ հնարավորինս (բայց ոչ լրիվ) պահպանելով համատեղելիությունը Python-ի հին տարբերակների հետ։ Այսօր աջակցվում են զարգացման երկու ճյուղերն էլ (Python 3.x-ն ու 2.x-ը)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 History and License - Python documentation
- ↑ Download Python
- ↑ Why was Python created in the first place? — PSF.
- ↑ Rossum G. v. Foreword for "Programming Python" (1st ed.) — Reston: 1996.
- ↑ (unspecified title) — ISBN 978-1-59327-407-8
- ↑ Լեզվի ստեղծող Գվիդո վան Ռոսսումի խոսքերով, անվանումը եկել է ոչ թե նույնանուն կենդանու կամ պիֆոն գերբնական էակի, այլ «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» հեռուսատշոույից։ Տես՝ http://docs.python.org/faq/general#why-is-it-called-python, սակայն օձի պատկերը արդեն վաղուց դարձել է լեզվի պաշտոնական պատկերանիշի մի մասը։
- ↑ About Python
- ↑ Python 2.5 license
- ↑ PEP 20 — The Zen of Python
- ↑ Հումորային ակնարկ Գվիդոյի ազգությանը
- ↑ The Making of Python
- ↑ http://svn.python.org/view/*checkout*/python/trunk/Misc/HISTORY
- ↑ Python 3.0 Release
Գրականություն
- David Beazley, Guido Van Rossum., Python: Essential Reference, «New Riders Publishing», 1999։
- Martin C. Brown. Python: The Complete Reference. McGraw-Hill Professional Publishing, 2001
- Wesley J. Chun. Core Python Programming. Prentice Hall PTR, 2000
- Alan Gauld. Learn to Program Using Python: A Tutorial for Hobbyists, Self-Starters, and Those Who Want to Learn the Art of Programming. Addison-Wesley Professional, 2001
- John E. Grayson. Python and Tkinter Programming. Manning Publications Company, 1999
- Rashi Gupta. Making use of Python. Wiley, 2002
- Mark Hammond, Andy Robinson. Python Programming on Win32. O’Reilly, 2000
- Christopher A. Jones, Fred L. Drake. Python & XML. O’Reilly & Associates, 2001
- Ivan Van Laningham. Teach Yourself Python in 24 Hours. Sams, 2000
- Amos Latteier, Michel Pelletier. The Zope Book. New Riders Publishing, 2001
- Frederik Lundh. Python Standard Library. O’Reilly & Associates, 2001
- A. Sweigart., Invent Your Own Computer Games with Python, 2008—2010 — 436 էջ, ISBN 978-0-9821060-1-3։
- A. Sweigart., Core Python Applications Programming, 2012 — 888 էջ, ISBN 978-0-1326782-0-9։
Հղումներ
![]() | Վիքիլսարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Python» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Python» հոդվածին։ |
- Պաշտոնական կայքը(անգլ.)