Jump to content

Windows Server 2012

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Windows Server 2012 (անվանում են նաև Windows Server 8), սերվերային օպերացիոն համակարգ Microsoft ընկերության կողմից: Աշխատանքները ներկայումս ավարտված են (01.08.2012): Այն պատկանում է Microsoft Windows օպերացիոն համակարգի ընտանիքին: Այս սերվերային օպերացիոն համակարգը պետք է փոխարինի ընթացիկ Windows Server 2008 R2-ին: Սկսած Windows NT 4.0-ից Windows Server 2012 կլինի առաջին տարբերակը, որը հենված չէ Itanium պրոցեսորների վրա: DevelopPreview (նախնական) տարբերակը թողարկվել է 2011թ. սեպտեմբերի 9-ին MSDN բաժանորդների համար: 2012թ. մարտի 1-ին Մայքրոսոֆթ ընկերությունը նախնական տարբերակը ներկայացվեց հասարակությանը: 2012թ. ապրիլի 17-ին Մայքրոսոֆթը հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012:

Windows Server 2012-ի զարգացման պատմությունը

Microsoft-ի գործիքների և սերվերների մշակման բաժնի ղեկավարը՝ Սատյա Նադելլան, դեռ 2011թ. սեպտեմբերին Կալիֆորնիայում կայացած Microsoft Build կոնֆերանսի ժամանակ նշեց, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը պետք է ստեղծվի Windows Server 2008-ի հիման վրա: Մայքրոսոֆթը դեռ չի հայտարարել վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը, բայց Microsoft TechNet-ից պարզ է դառնում, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը լույս կտեսնի 2012թ. սեպտեմբերի 4-ին:

Windows Server 2012. Storage Spaces

Windows Server 2012-ի նորամուծություններից մեկը դա Storage Space-ն է: Այն հնարավորություն է տալիս Windows Server 2012-ի համակարգող ադմինիստրատրներին կառավարել մեծ թվով պահեստավորման տվյալներ, միացված SAS միջերեսին: Storage Space-ի շնորհիվ այլևս անհրաժեշտություն չկա կիրառել լրացուցիչ ծրագրային ապահովում: Microsoft Build կոնֆերանսին ցուցադրվեց նաև 16 կոշտ սկավառակների միավորումը մեկում: Պետք է նշել կարևորագույն առանձնահատկությունը՝ այս սկավառակների պարունակությունը հնարավոր է բաժանել բազմաթիվ վիրտուալ սկավառակների վրա: Նման հնարավորություն արդեն ցուցադրվել է մի քանի տարի առաջ ReFc ֆայլային համակարգի նոր տարբերակի ներկայացման ժամանակ:

Windows Server 2012-ի անվտանգությունը. Dynamic Access Control

Նոր սերվերային օպերացիոն համակարգում կավելանա Dynamic Access Control-ը: Այս ծառայության աշխատանքը կենտրոնացված է ֆայլերի տիրույթի անվտանգությունը բարելավելու, ինչպես նաև թղթապանակում առկա ֆայլերի անվտանգությունը ապահովելու վրա: