MySQL
![]() | |
---|---|
Տեսակ | relational database management system?, server software?, ազատ ծրագրային ապահովում և բաց կոդով ծրագրակազմ |
Նախագծումը՝ | MySQL AB (մինչև 2008), Sun Microsystems (2008-2010), Oracle (2010-ից սկսած) |
Գրված է՝ | C, C++ |
ՕՀ | յունիքսանման օպերացիոն համակարգ, Windows[1], FreeBSD[1], Սոլարիս[1], Լինուքս[1] և մաքՕՍ[1] |
Լույս տեսավ՝ | 2001 |
Պլատֆորմ | x86_64[1], IA-32[1], A64[1] և SPARC?[1] |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | MySQL Table Definition Format? և MySQL View Definition Format? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | MySQL Table Definition Format? և MySQL View Definition Format? |
Արտոնագիր | GNU GPL կամ կոմերցիոն արտոնագիր |
Անվանված է | Մյու Վիդենիուս[2] |
Սխալնելի հայտման էջ | bugs.mysql.com |
Կայք | mysql.com |
Ելակոդ | github.com/mysql/mysql-server |
![]() |
MySQL (արտ. [maɪ ˌɛskjuːˈɛl])[3], բաց կոդով տվյալների բազաների կառավարման համակարգ: MySQL-ի մշակումն ու աջակցումն իրականացվում է Oracle կորպորացիայի կողմից: Վերջինս MySQL-ի նկատմամաբ իրավունքները ստացել է Sun Microsystems ընկերության գնումից հետո, որն էլ, նախքան այդ, իր հերթին գնել էր MySQL AB ընկերությունը: MySQL-ն տարածվում է GNU GPL, ինրպես նաև սեփական կոմերցիոն արտոնագրի ներքո, չնայած մշակողներն նոր ֆունկցիաներ են ավելացնում արտոնագրված օգտագործողների պատվերներով:
MySQL-ը հիմնականում օգտագործվում է փոքր և միջին ծանրաբեռնվածության ծրագրերի համար: Այն ներառված է մի շարք վեբ-ծրագրավորման համար նախատեսված ծրագրերի փաթեթների մեջ, ինչպիսիք են WAMP-ը, AppServ-ը, LAMP-ը, XAMPP-ը և Open Server-ը:
MySQL բավականին ճկուն է։ Այն աջակցում է աղյուսակների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են MyISAM-ը կամ InnoDB-ն։ Բացի այդ, այն տեղադրվում է հատուկ EXAMPLE անվանմամբ աղյուսակի տեսակով, որն ցուցադրում է նոր աղյուսակի տիպեր ստեղծելու սկզբունքները։ GPL արտանգրի շնորհիվ, MySQL-ն անընդհատ հարստանում է նոր աղյուսակի տեսակներով։
2008թ․ փետրվարի 26-ին Sun Microsystems ընկերությունը գնեց MySQL AB-ն $1 մլրդ․-ով[4], իսկ 2010թ․ հունվարի 27-ին Sun Microsystems-ը գնվեց Oracle ընկերության կողմից[5], որն զբաղվում է տվյալների բազաների կառավարման համակարգերի ստեղծմամբ ու զարգացմամբ։
Հարթակները
MySQL-ը աշխատում է բազմաթիվ հարթարկների վրա՝ AIX, BSDi, FreeBSD, HP-UX, Linux, Mac OS X, NetBSD, OpenBSD, OS/2 Warp, SGI IRIX, Solaris, SunOS, SCO OpenServer, SCO UnixWare, Tru64, Windows 95, Windows 98, Windows NT, Windows 2000, Windows XP, Windows Server 2003, WinCE, Windows Vista և Windows 7։ Ինչպես նաև առկա է OpenVMS-ում աշխատող MySQL-ի տարբերակ։
Ծրագրավորման լեզուները
MySQL-ն API ունի Delphi, C, C++, Էլֆել, Java, Lisp, Perl, PHP, Python, Ruby, Smalltalk, Pascal և Tcl ծրագրավորման լեզուների, գրադարաններ՝ .NET հարթակի լեզուների համար:
Թողարկումների պատմությունը
- MySQL-ի առաջին ներքին թողարկումը տեղի է ունեցել 1995թ․-ի մայիսի 23-ին:
- Windows ընտանիքի համակարգերի (Windows 95 և NT) համար տարբերակը թողարկվել է 1998թվականի հունվարի 8-ին:
- Տարբերակ 3.23 ― բետա տարբերակը՝ 2000թ․ հունիսին, թողարկումը՝ 2001թ․ հունվարին։
- Տարբերակ 4.0 ― բետան՝ 2002-ի օգոստոսին, թողարկումը՝ 2003-ի մարտին։
- Տարբերակ 4.1 ― բետան՝ 2004-ի հունիսին, թողարկումը՝ 2004-ի հոկտեմբերին։
- Տարբերակ 5.0 ― բետան՝ 2005-ի մարտին, թողարկումը՝ 2005-ի հեկտեմբերին։
- Տարբերակ 5.1 ― մշակումը սկսվել է 2005-ի նոյեմբերից, սակայն թողարկվել է միայն 2008թ․ նոյեմբերին։
- Տարբերակ 5.4 ― բետան՝ 2009-ի ապրիլին, չի թողարկվել։
- Տարբերակ 5.5 ― թողարկվել է 2010թ․ դեկտեմբերին։
- Տարբերակ 5.6 ― մշակման փուլում է (5.6.4 m8 տարբերակը ներկայացվել է 2012թ․-ի ապրիլի 10-ին)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Supported Platforms: MySQL Database
- ↑ https://notes.rolandcrosby.com/posts/unexpectedly-eponymous/
- ↑ «1.3.1. What is MySQL?». MySQL 5.5 Reference Manual (անգլերեն). Oracle Corporation. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 24 դեկտեմբեր, 2010թ.-ին.
- ↑ MySQL :: Observations by Kaj Arnö @Sun (անգլ.)
- ↑ Oracle գնել է Sun ընկերությունը (անգլ.)
Տես նաև
Հղումներ
- Պաշտոնական կայք (անգլ.)
- MySQL-ի փաստաթղթերը (անգլ.)