MySQL
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | relational database management system?, server software?, ազատ ծրագրային ապահովում և բաց կոդով ծրագրակազմ |
Նախագծումը՝ | MySQL AB (մինչև 2008), Sun Microsystems (2008-2010), Օրաքլ (2010-ից սկսած) |
Գրված է՝ | C, C++ |
ՕՀ | յունիքսանման օպերացիոն համակարգ, Windows[1], FreeBSD[1], Սոլարիս[1], Լինուքս[1] և մաքՕՍ[1] |
Լույս տեսավ՝ | 2001 |
Պլատֆորմ | x86_64[1], IA-32[1], A64[1] և SPARC?[1] |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | MySQL Table Definition Format? և MySQL View Definition Format? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | MySQL Table Definition Format? և MySQL View Definition Format? |
Արտոնագիր | GNU GPL կամ կոմերցիոն արտոնագիր |
Անվանված է | Մյու Վիդենիուս[2] |
Սխալնելի հայտման էջ | bugs.mysql.com |
Կայք | mysql.com |
Ելակոդ | github.com/mysql/mysql-server |
![]() |
MySQL (արտ. [maɪ ˌɛskjuːˈɛl])[3], բաց կոդով տվյալների բազաների կառավարման համակարգ։ MySQL-ի մշակումն ու աջակցումն իրականացվում է Օրաքլ կորպորացիայի կողմից։ Վերջինս MySQL-ի նկատմամաբ իրավունքները ստացել է Sun Microsystems ընկերության գնումից հետո, որն էլ, նախքան այդ, իր հերթին գնել էր MySQL AB ընկերությունը։ MySQL-ն տարածվում է GNU GPL, ինչպես նաև սեփական կոմերցիոն արտոնագրի ներքո, չնայած մշակողներն նոր ֆունկցիաներ են ավելացնում արտոնագրված օգտագործողների պատվերներով։
MySQL-ը հիմնականում օգտագործվում է փոքր և միջին ծանրաբեռնվածության ծրագրերի համար։ Այն ներառված է մի շարք վեբ-ծրագրավորման համար նախատեսված ծրագրերի փաթեթների մեջ, ինչպիսիք են WAMP-ը, AppServ-ը, LAMP-ը, XAMPP-ը և Open Server-ը։
MySQL բավականին ճկուն է։ Այն աջակցում է աղյուսակների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են MyISAM-ը կամ InnoDB-ն։ Բացի այդ, այն տեղադրվում է հատուկ EXAMPLE անվանմամբ աղյուսակի տեսակով, որն ցուցադրում է նոր աղյուսակի տիպեր ստեղծելու սկզբունքները։ GPL արտանգրի շնորհիվ, MySQL-ն անընդհատ հարստանում է նոր աղյուսակի տեսակներով։
2008 թ․ փետրվարի 26-ին Sun Microsystems ընկերությունը գնեց MySQL AB-ն $1 մլրդ․-ով[4], իսկ 2010 թ․ հունվարի 27-ին Sun Microsystems-ը գնվեց Օրաքլ ընկերության կողմից[5], որն զբաղվում է տվյալների բազաների կառավարման համակարգերի ստեղծմամբ ու զարգացմամբ։
MySql -ի կիրառումը վեբ ծրագրում
Եթե վեբ էջի մեջ տվյալների արտածման անհրաժեշտություն է առաջացել, ապա նախապես ունենալու ենք ունենալ տվյալների բազա, օրինակ՝ MS Access, SQL Server, MySQL: Իսկ սերվերին ներկայացնելու համար կիրառում ենք PHP կամ ASP: Էջի արտաքին տեսքի համար պատասխանատու են HTML / CSS ծրագրերը:
Բանալի բառեր
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է բանալի բառը, հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, համակարգիչը աշխատում է ճշգրիտ տվյալների հիման վրա, այսինքն տվյալների բազայի ղեկավարման համակարգում պետք է տրվի առաջնային բանալի բառի մասին հասկացությունը: Առաջնային բանալին (primary key, PK)-դաշտերի մինիմալ քանակությունն է, որը բացահայտում է աղյուսակի գրառումը: Նշանակում է, բանալի բառը առաջին հերթին աղյուսակային դաշտերի հավաքածու է, երկրորդ հերթին այդ դաշտի յուրաքանչյուր խումբ պետք է համապատասխանեցվի եզակի գրառումի կամ տողի, իսկ հետո դաշտերի այդ հավաքածուն պետք է պարունակի նվազագույն քանակությամբ հատկություններ: Քանի որ առաջնային բանալին սահմանում է միայն մեկ եզակի գրառում, ապա միաժամանակ աղյուսակի երկու գրառումներ չեն կարող հանդիսանալ բանալի բառեր: Բացի գրառման միանշանակ նույնականացմանը, առաջնային բանալիները կիրառվում են այլ աղյուսակների հետ կապ ստեղծելու համար: Բոլոր աղյուսակների համար առաջնային բանալի է համարվում id (идентификатор) տողը:
Ինդեքսավորում
Տվյալների բազայի հետ աշխատելիս հիմնական խնդիրներից մեկը փնտրելու խնդիրն է: Քանի որ տվյալների բազան պարունակում է մեծ քանակությամբ տվյալներ, ապա ծրագրավորողների համար խնդիր է առաջանում ոչ միայն գտնել տվյալ օբյեկտը, այլ կազմել այնպիսի որոնողական ծրագիր, որը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կգտնի բավարար ճշգրտությամբ: Դրա համար կիրառվում է որոշակի աղյուսակների ինդեքսավորում: Ինդեքսի կիրառումը հարմար է արագ փնտրման համար մեկ սյունի նշված արժեքով: Առանց ինդեքսավորման, որոնումը կկատարվի ամբողջ աղյուսակի երկանքով՝ սկսած առաջին գրառումից և կշարունակվի մինչև համապատասխան տողը գտնելը: Եթե աղյուսակը պարունակում է սյուների ինդեքսավորում, ապա տվյալների բազան կարող է արագորեն որոշել որոնման դիրքը տվյալների ֆայլում՝ առանց դիտարկելու բոլոր տվյալները: Սա տեղի է ունենում, քանի որ տվյալների բազան ինդեքսավորված դաշտերը հիշողությունում տեղափոխում է ավելի մոտ, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ գտնել դրանց նշանակությունը: Հազար տող պարունակող աղյուսակում բոլոր գրառումների հաջորդական որոնման համեմատությամբ սա արագացնում է գործընթացն ավելի քան հարյուր անգամ: Սակայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է մուտք բոլոր հազար տողերին, գրառումների հաջորդական որոնումն ավելի արագ է: Պատճառն այն է, որ այս դեպքում չի պահանջվում սկավառակի որոնման գործողությունը: Այնպես որ, երբեմն ինդեքսները միայն խոչընդոտում են: Օրինակ, եթե աղյուսակում պատճենվում է տվյալների մեծ ծավալ, նպատակահարմար է ինդեքսավորում չօգտագործել: Սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է միանգամից կիրառել մի քանի ինդեքս (օրինակ հաճախ օգտագործվող աղյուսակների հարցումների մշակման համար):
Հարթակները
MySQL-ը աշխատում է բազմաթիվ հարթարկների վրա՝ AIX, BSDi, FreeBSD, HP-UX, Linux, Mac OS X, NetBSD, OpenBSD, OS/2 Warp, SGI IRIX, Solaris, SunOS, SCO OpenServer, SCO UnixWare, Tru64, Windows 95, Windows 98, Windows NT, Windows 2000, Windows XP, Windows Server 2003, WinCE, Windows Vista և Windows 7։ Ինչպես նաև առկա է OpenVMS-ում աշխատող MySQL-ի տարբերակ։
Ծրագրավորման լեզուները
MySQL-ն API ունի Delphi, C, C++, Էլֆել, Java, Lisp, Perl, PHP, Python, Ruby, Smalltalk, Pascal և Tcl ծրագրավորման լեզուների, գրադարաններ՝ .NET հարթակի լեզուների համար։
Թողարկումների պատմությունը
- MySQL-ի առաջին ներքին թողարկումը տեղի է ունեցել 1995 թ․-ի մայիսի 23-ին։
- Windows ընտանիքի համակարգերի (Windows 95 և NT) համար տարբերակը թողարկվել է 1998 թվականի հունվարի 8-ին։
- Տարբերակ 3.23 ― բետա տարբերակը՝ 2000 թ․ հունիսին, թողարկումը՝ 2001 թ․ հունվարին։
- Տարբերակ 4.0 ― բետան՝ 2002-ի օգոստոսին, թողարկումը՝ 2003-ի մարտին։
- Տարբերակ 4.1 ― բետան՝ 2004-ի հունիսին, թողարկումը՝ 2004-ի հոկտեմբերին։
- Տարբերակ 5.0 ― բետան՝ 2005-ի մարտին, թողարկումը՝ 2005-ի հեկտեմբերին։
- Տարբերակ 5.1 ― մշակումը սկսվել է 2005-ի նոյեմբերից, սակայն թողարկվել է միայն 2008 թ․ նոյեմբերին։
- Տարբերակ 5.4 ― բետան՝ 2009-ի ապրիլին, չի թողարկվել։
- Տարբերակ 5.5 ― թողարկվել է 2010 թ․ դեկտեմբերին։
- Տարբերակ 5.6 ― մշակման փուլում է (5.6.6 m9 տարբերակը ներկայացվել է 2012 թ․-ի օգոստոսի 7-ին)։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Supported Platforms: MySQL Database
- ↑ https://notes.rolandcrosby.com/posts/unexpectedly-eponymous/
- ↑ «1.3.1. What is MySQL?». MySQL 5.5 Reference Manual (անգլերեն). Oracle Corporation. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 24 դեկտեմբեր, 2010 թ.-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dead-url=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ MySQL :: Observations by Kaj Arnö @Sun (անգլ.)
- ↑ Օրաքլը գնել է Sun ընկերությունը (անգլ.)
Տես նաև
Հղումներ
- Պաշտոնական կայք (անգլ.)
- MySQL-ի փաստաթղթերը (անգլ.)