Unity
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | Խաղային շարժիչ |
Հեղինակ | Unity Technologies |
Նախագծումը՝ | Unity Technologies |
Գրված է՝ | C++ |
Ինտեսֆեյս | Անգլերեն |
ՕՀ | Մայքրոսոֆթ Վինդոուզ,Մաք ՕԷս Տաս,Լինուքս |
Առկա է | անգլերեն |
Լույս տեսավ՝ | 2005 թվականի հուլիսի 8ին |
Պլատֆորմ | Windows, մաքՕՍ, Լինուքս, Անդրոիդ և iOS |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | unity.com |
![]() |
Unity, համակարգչային խաղերի ստեղծման պլատֆորմային միջավայր[1]։ Unity-ին թույլ է տալիս ստեղծել խաղեր, որոնք աշխատում են ավելի քան 20 տարբեր օպերացիոն համակարգերի շնորհիվ, որոնք ներառում են անհատական համակարգիչներ, խաղային կոնսոլներ, շարժական սարքեր, ինտերնետ-հավելվածներ և այլն[2]։ Unity-ի թողարկումը կայացել է 2005 թվականին և այդ ժամանակից ի վեր ապրում է մշտական զարգացում։
Unity-ի հիմնական առավելություններն են RAD-ի, խաչաձև պլատֆորմի և բաղադրիչների մոդուլային համակարգի առկայությունն է: Թերություններ և բարդություններ առաջանում են, երբ օգտվողնրը աշխատում են բազմաբնակարան բաղադրիչ սխեմաների հետ և երբ միացնում են արտաքին գրադարանները:
Unity-ի միջոցով ստեղծվել են հազարավոր խաղեր, ծրագրեր և սիմուլյատորներ, որոնք գտնվում են բազմաթիվ հարթակներում և պատկանում են տարբեր ժանրերի։ Ընդ որում, Unity-ին օգտագորում են ինչպես անհատ ծրագրավորողներ, այնպես էլ խոշոր ստուդիաներ։
Հնարավորություններ
Unity-ի ծրագիրը ունի պարզ Drag & Drop ինտերֆեյս, որը շատ հեշտ է կարգավորել: Unity-ին աջակցում է երկու ծրագրավորման լեզու C Sharp և JavaScript[3][4]: Նախկինում աջակցում էր նաև Boo ծրագրավորման լեզվին, բայց այն հանվեց ծրագրի 5-րդ տարբերակում: Խաղերի ֆիզիկական հաշվարկները կատարվում է ֆիզիկական շարժիչներ PhysX-ի և Nvidia-ի շնորհիվ[5]։
Unity-ի միջոցով ստեղծված խաղեր
Unity-ի միջոցով ստեղծվել են մի շարք խաղեր, սիմուլյատորներ։ Unity-ին օգտագործում են նաև խոշեր ընկերություններ (օրինակ՝ Blizzard Entertainment-ը): Unity-ի միջոցով ստեղծվել են տարբեր ժանրերի խաղեր, որոնց օրինակներն են։

- Կրակոցի առաջին դեմքից — Guns of Icarus Online, Dead Trigger
- Քվեսթ առաջին դեմքից — Gone Home
- Սպորստային սիմուլյատոր — The Golf Club