Jump to content

MySQL

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MySQL
Изображение логотипа
Պատկեր:Mysql.png
Տեսակrelational database management system?, server software?, ազատ ծրագրային ապահովում և բաց կոդով ծրագրակազմ
Նախագծումը՝MySQL AB (մինչև 2008),
Sun Microsystems (2008-2010),
Oracle (2010-ից սկսած)
Գրված է՝C, C++
ՕՀյունիքսանման օպերացիոն համակարգ, Windows[1], FreeBSD[1], Սոլարիս[1], Լինուքս[1] և մաքՕՍ[1]
Լույս տեսավ՝2001
Պլատֆորմx86_64[1], IA-32[1], A64[1] և SPARC?[1]
Կարդագող ֆայլերի ֆորմատMySQL Table Definition Format? և MySQL View Definition Format?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատMySQL Table Definition Format? և MySQL View Definition Format?
ԱրտոնագիրGNU GPL կամ կոմերցիոն արտոնագիր
Անվանված էՄյու Վիդենիուս[2]
Սխալնելի հայտման էջbugs.mysql.com
Կայքmysql.com
Ելակոդgithub.com/mysql/mysql-server
 MySQL Վիքիպահեստում

MySQL (արտ. [maɪ ˌɛskjuːˈɛl])[3], բաց կոդով տվյալների բազաների կառավարման համակարգ։ MySQL-ի մշակումն ու աջակցումն իրականացվում է Oracle կորպորացիայի կողմից։ Վերջինս MySQL-ի նկատմամաբ իրավունքները ստացել է Sun Microsystems ընկերության գնումից հետո, որն էլ, նախքան այդ, իր հերթին գնել էր MySQL AB ընկերությունը։ MySQL-ն տարածվում է GNU GPL, ինրպես նաև սեփական կոմերցիոն արտոնագրի ներքո, չնայած մշակողներն նոր ֆունկցիաներ են ավելացնում արտոնագրված օգտագործողների պատվերներով։

MySQL-ը հիմնականում օգտագործվում է փոքր և միջին ծանրաբեռնվածության ծրագրերի համար։ Այն ներառված է մի շարք վեբ-ծրագրավորման համար նախատեսված ծրագրերի փաթեթների մեջ, ինչպիսիք են WAMP-ը, AppServ-ը, LAMP-ը, XAMPP-ը և Open Server-ը։

MySQL բավականին ճկուն է։ Այն աջակցում է աղյուսակների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են MyISAM-ը կամ InnoDB-ն։ Բացի այդ, այն տեղադրվում է հատուկ EXAMPLE անվանմամբ աղյուսակի տեսակով, որն ցուցադրում է նոր աղյուսակի տիպեր ստեղծելու սկզբունքները։ GPL արտանգրի շնորհիվ, MySQL-ն անընդհատ հարստանում է նոր աղյուսակի տեսակներով։

2008 թ․ փետրվարի 26-ին Sun Microsystems ընկերությունը գնեց MySQL AB-ն $1 մլրդ․-ով[4], իսկ 2010 թ․ հունվարի 27-ին Sun Microsystems-ը գնվեց Oracle ընկերության կողմից[5], որն զբաղվում է տվյալների բազաների կառավարման համակարգերի ստեղծմամբ ու զարգացմամբ։

MySql -ի կիրառումը վեբ ծրագրում

Եթե վեբ էջի մեջ տվյալների արտածման անհրաժեշտություն է առաջացել, ապա նախապես ունենալու ենք ունենալ տվյալների բազա, օրինակ՝ MS Access, SQL Server, MySQL: Իսկ սերվերին ներկայացնելու համար կիրառում ենք PHP կամ ASP: Էջի արտաքին տեսքի համար պատասխանատու են HTML / CSS ծրագրերը:

Բանալի բառեր

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է բանալի բառը, հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, համակարգիչը աշխատում է ճշգրիտ տվյալների հիման վրա, այսինքն տվյալների բազայի ղեկավարման համակարգում պետք է տրվի առաջնային բանալի բառի մասին հասկացությունը: Առաջնային բանալին (primary key, PK)-դաշտերի մինիմալ քանակությունն է, որը բացահայտում է աղյուսակի գրառումը: Նշանակում է, բանալի բառը առաջին հերթին աղյուսակային դաշտերի հավաքածու է, երկրորդ հերթին այդ դաշտի յուրաքանչյուր խումբ պետք է համապատասխանեցվի եզակի գրառումի կամ տողի, իսկ հետո դաշտերի այդ հավաքածուն պետք է պարունակի նվազագույն քանակությամբ հատկություններ: Քանի որ առաջնային բանալին սահմանում է միայն մեկ եզակի գրառում, ապա միաժամանակ աղյուսակի երկու գրառումներ չեն կարող հանդիսանալ բանալի բառեր: Բացի գրառման միանշանակ նույնականացմանը, առաջնային բանալիները կիրառվում են այլ աղյուսակների հետ կապ ստեղծելու համար: Բոլոր աղյուսակների համար առաջնային բանալի է համարվում id (идентификатор) տողը:

Ինդեքսավորում

Տվյալներ բազայի հետ աշխատելիս հիմնական խնդիրներից մեկը փնտրելու խնդիրն է: Քանի որ տվյալների բազան պարունակում է մեծ քանակությամբ տվյալներ, ապա ծրագրավորողների համար խնդիր է առաջանում ոչ միայն գտնել տվյալ օբյեկտը, այլ կազմել այնպիսի որոնողական ծրագիր, որը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կգտնի բավարար ճշգրտությամբ: Դրա համր կիրառվում է որոշակի աղյուսակների ինդեքսավորում: Ինդեքսի կիրառումը հարմար է արագ փնտրման համար մեկ սյունի նշված արժեքով: Առանց ինդեքսավորման, որոնումը կկատարվի ամբողջ աղյուսակի


Без индекса чтение таблицы осуществляется по всей таблице, начиная с первой записи, пока не будут найдены соответствующие строки. Чем больше таблица, тем больше накладные расходы. Если же таблица содержит индекс по рассматриваемым столбцам, то база данных может быстро определить позицию для поиска в середине файла данных без просмотра всех данных. Это происходит потому, что база данных помещает проиндексированные поля поближе в памяти, так, чтобы можно было побыстрее найти их значения. Для таблицы, содержащей 1000 строк, это будет как минимум в 100 раз быстрее по сравнению с последовательным перебором всех записей. Однако в случае, когда необходим доступ почти ко всем 1000 строкам, быстрее будет последовательное чтение, так как при этом не требуется операций поиска по диску. Так что иногда индексы бывают только помехой. Например, если копируется большой объем данных в таблицу, то лучше не иметь никаких индексов. Однако в некоторых случаях требуется задействовать сразу несколько индексов (например, для обработки запросов к часто используемым таблицам).

Հարթակները

MySQL-ը աշխատում է բազմաթիվ հարթարկների վրա՝ AIX, BSDi, FreeBSD, HP-UX, Linux, Mac OS X, NetBSD, OpenBSD, OS/2 Warp, SGI IRIX, Solaris, SunOS, SCO OpenServer, SCO UnixWare, Tru64, Windows 95, Windows 98, Windows NT, Windows 2000, Windows XP, Windows Server 2003, WinCE, Windows Vista և Windows 7։ Ինչպես նաև առկա է OpenVMS-ում աշխատող MySQL-ի տարբերակ։

Ծրագրավորման լեզուները

MySQL-ն API ունի Delphi, C, C++, Էլֆել, Java, Lisp, Perl, PHP, Python, Ruby, Smalltalk, Pascal և Tcl ծրագրավորման լեզուների, գրադարաններ՝ .NET հարթակի լեզուների համար։

Թողարկումների պատմությունը

  • MySQL-ի առաջին ներքին թողարկումը տեղի է ունեցել 1995 թ․-ի մայիսի 23-ին։
  • Windows ընտանիքի համակարգերի (Windows 95 և NT) համար տարբերակը թողարկվել է 1998 թվականի հունվարի 8-ին։
  • Տարբերակ 3.23 ― բետա տարբերակը՝ 2000 թ․ հունիսին, թողարկումը՝ 2001 թ․ հունվարին։
  • Տարբերակ 4.0 ― բետան՝ 2002-ի օգոստոսին, թողարկումը՝ 2003-ի մարտին։
  • Տարբերակ 4.1 ― բետան՝ 2004-ի հունիսին, թողարկումը՝ 2004-ի հոկտեմբերին։
  • Տարբերակ 5.0 ― բետան՝ 2005-ի մարտին, թողարկումը՝ 2005-ի հեկտեմբերին։
  • Տարբերակ 5.1 ― մշակումը սկսվել է 2005-ի նոյեմբերից, սակայն թողարկվել է միայն 2008 թ․ նոյեմբերին։
  • Տարբերակ 5.4 ― բետան՝ 2009-ի ապրիլին, չի թողարկվել։
  • Տարբերակ 5.5 ― թողարկվել է 2010 թ․ դեկտեմբերին։
  • Տարբերակ 5.6 ― մշակման փուլում է (5.6.6 m9 տարբերակը ներկայացվել է 2012 թ․-ի օգոստոսի 7-ին)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Supported Platforms: MySQL Database
  2. https://notes.rolandcrosby.com/posts/unexpectedly-eponymous/
  3. «1.3.1. What is MySQL?». MySQL 5.5 Reference Manual (անգլերեն). Oracle Corporation. Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին. Վերցված է 24 դեկտեմբեր, 2010 թ.-ին.
  4. MySQL :: Observations by Kaj Arnö @Sun (անգլ.)
  5. Oracle գնել է Sun ընկերությունը (անգլ.)

Տես նաև

Հղումներ