Jump to content

Microsoft SQL Server

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Microsoft SQL Server – ռելացիոն տվյալների բազաների կառավարման համակարգ (DBMS)` մշակված Microsoft կորպորացիաի կողմից: Հարցումների օգտագործվող հիմնական լեզուն Transact-SQL է, որը ստեղծվել է համատեղ` Microsoft-ի և Sybase-ի կողմից: Transact-SQL-ը հանդիսանում է ANSI/ISO ստանդարտի իրագործումը` ըստ հարցումների ենթակառուցվածքային լեզվի (SQL) ընդլայնումների: Օգտագործվում է անհատականից մինչև հսկա կազմակերպությունների տվյալների բազաների հետ աշխատանքների համար, այն մրցակցում է շուկայի տվյալ սեգմենտում այլ ռելացիոն տվյալների բազաների կառավարման համակարգերի հետ:

Պատմությունը

MS SQL Server-ի ելակետային կոդը (մինչ 7.0 տարբերակը) հիմնվում էր Sybase SQL Server կոդի վրա, և դա թույլ տվեց Microsoft-ին` դուրս գալ կազմակերպությունների տվյալների բազայի շուկա, որտեղ այդ ժամանակ մրցակցում էին Oracle, IBM, իսկ ավելի ուշ ինքը` Sybase-ը: Microsoft-ը, Sybase-ը և Ashton-Tate-ը ի սկզբանե միավորվեցին` մի ծրագրի ստեղծման և շուկա բացթողնման համար, որը ստացավ SQL Server 1.0 OS/2 -ի համար անվանումը (1989թ.), որը փաստացի համարժեքն էր Sybase SQL Server 3.0 Unix, VMS-ի և այլնի համար: Microsoft SQL Server 4.2-ը թողարկվել է 1992թվականին և գտնվում էր Microsoft OS/2 1.3 տարբերակի օպերացիոն համակարգի կազմում: Microsoft SQL Server Windows NT օպերացիոն համակարգի համար 4.21 տարբերակի պաշտոնական հրապարակումը տեղի ունեցավ հենց Windows NT -ի (տարբերակ 3.1) պաշտոնական հրապարակման (հանրայնացման) հետ միաժամանակ:
Microsoft SQL Server 6.0-ը առաջին SQL Server-ի տարբերակն էր, որը ստեղծված էր բացառապես Windows NT-ի ճարտարապետության համար և առանց մշակման գործընթացում Sybase-ի մասնակցության:
Այն ժամանակ, երբ շուկա դուրս եկավ Windows NT օպերացիոն համակարգը, Sybase-ն ու Microsoft-ը բաժանվեցել էին և հետևում էին ծրագրային արտադրանքի սեփական մոդելներին և մարքեթինգային սխեմաներին: Microsoft-ը ձգտում էր Windows-ի համար SQL Server-ների բոլոր տարբերակների գծով բացառիկ իրավունքի ձեռքբերմանը: Ավելի ուշ, Sybase-ը փոխեց իր արտադրանքի անվանումը և անվանեց այն Adaptive Server Enterprise, խուսափելու համար Microsoft SQL Server-ի հետ շփոթելի լինելուց: Մինչև 1994 թվականը Microsoft-ն արդեն ստացել էր երեք ծանուցում Sybase-ից` որպես ակնարկ Microsoft SQL Server-ի ծագման մասին:
Բաժանվելուց հետո ընկերությունները թողարկեցին մի քանի ինքնուրույն ծրագրեր: SQL Server 7.0-ը դարձավ տվյալների բազայի առաջին սերվերը, որն օժտված էր օգտագործողի համար կառավարման իսկական գրաֆիկական ինտերֆեյսով: Sybase-ի կողմից հեղինակային իրավունքի պահանջներից խուսափելու նպատակով 7-րդ տարբերակի ողջ ժառանգվող կոդը վերագրվեց:
SQL Server 2005 տարբերակը ներկայացվել է 2005 թվականի նոյեմբերին: Տարբերակի թողարկումն իրականացվում էր Visual Studio 2005-ի թողարկման հետ զուգահեռ: Գոյություն ունի նաև Microsoft SQL Server-ի կրճատված տարբերակը` Microsoft SQL Server Express: Այն հասանելի է բեռնման համար և կարող է անվճար տարածվել այն օգտագործող ծրագրային ապահովման հետ մեկտեղ:
SQL Server (SQL Server 2000)-ի նախորդ տարբերակի թողարկման պահից իրականացվում էին աշխատանքներ` մշակման ինտեգրացված ոլորտի և SQL Server 2005-ի կազմ մտնող մի շարք լրացուցիչ ենթահամակարգերի զարգացման ուղղությամբ: Փոփոխություններից անմասն չմնացին նաև ETL (Տվյալների դուրսբերում, ձևափոխում և բեռնում) տեխնոլոգիայի իրացումը, որը մտնում էր SQL Server Integration Services (SSIS)-ի կազմի մեջ, ծանուցման սերվերը, տվյալների բազմաչափ մոդելների մշակման վերլուծական միջոցները (OLAP)-ը և անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը (երկու ծառայություններն էլ մտնում են Microsoft Analysis Services կազմի մեջ), ինչպես նաև մի քանի հաղորդագրության ծառայություններ, մասնավորապես` Service Broker և Notification Services:
Բացի այդ կատարվում էին աշխատանքներ նաև արտադրողականության բարելավման ուղղությամբ:

Ֆունկցիոնալություն

Տվյալների բազաների սերվերը Microsoft SQL Server որպես լեզվի հարցումներ օգտագործում է SQL լեզվի տարբերակը, որը ստացել է Transact-SQL (կրճատ T-SQL): T-SQL լեզուն SQL-92-ի (ISO ստանդարտ SQL լեզվի համար) իրականացումն է մի քանի ընդլայնումներով: Պահվող պրոցեդուրաների համար T-SQL-ը թույլ է տալիս օգտագործել լրացուցիչ սինտաքսիս և ապահովում է գործարքի աջակցություն (կառավարման ծրագրով տվյալների բազաների փոխգործակցում):
Microsoft SQL Server և Sybase ASE ցանցերի փոխգործակցության ժամանակ օգտագործվում է Tabular Data Stream (TDS, աղյուսակային տվյալների փոխանցման արձանագրություն) ծրագրային մակարդակի արձանագրություն:
TDS արձանագրությունը նույնպես իրականացվել է FreeTDS նախագծում, որպիսի տարբեր ծրագրերին տալ հնարավորություն փոխգործակցել Microsoft SQL Server և Sybase տվյալների բազաների հետ:
Տվյալներին մուտք ապահովելու համար Microsoft SQL Server-ը ապահովում է Open Database Connectivity (ODBC) – ծրագրերի փոխգործակվման ինտերֆեյս ՌՏԲԿՀ-ի հետ (Ռելացիոն տվյալների բազաների կառավարման համակարգ):
SQL Server 2005 տարբերակը ապահովում է օգտագործողների վեբ-ծառայությունների միջոցով միացում` օգտագործելով SOAP արձանագրություն: Այն թույլ է տալիս օգտագործողների ծրագրերին քրոսհարթակային կապով միանալ SQL Server-ին, նույնիսկ եթե ծրագրերը նախատեսված չեն Windows օպերացիոն համակարգի վրա: Microsoft նույնպես թողարկել է հավաստագրված JDBC դրայվեր, որը թույլ է տալիս JAVA պլատֆորմի վրա աշխատող ծրագրերին (ինչպիսիք BEA и IBM WebSphere) կապվել Microsoft SQL Server-ին:
SQL Server-ը ապահովում է տվյալների բազաների հայլեացում և կլաստերզացիա: SQL սերվերի կլաստերը նույն կոնֆիգուրացիա ունեցող սերվերների հավաքածու է. այդպիսի սխեման օգնում է աշխատանքի ծանրաբեռնվածությունը բաշխել մի քանի սերվերների միջև: Բոլոր սերվերները ունեն միևնույն վիրտուալ անունը և տվյալները բաշխվում են կլաստերի IP հասցեների օգնությամբ, աշխատանքի փուլի ընթացքում: Բացի այդ, մի սերվերի կլաստերի խափանման կամ անսարքության դեպքում հնարավոր է ծանրաբեռնման ավտոմատ փոխանցում ուրիշ սերվերին:
SQL սերվերը ապահովում է հավելյալ տվյալների կրկնապատկումը 3 սցենարներով.

  • Նկար. Ստեղծվում է տվյալների բազաների «նկարը», որը սերվերը ուղարկում է ստացողներին
  • Փոփոխումների պատմություն. Տվյալների բազաների բոլոր փոփոխությունները անընդհատ փոխանցվում են օգտագործողներին
  • Ուրիշ սերվերների հետ համաժամացում(սինխրոնիզացիա). Մի քանի սերվերների տվյալների բազաները համաժամացվում են միմյանց միջև: Բոլոր տվյալների բազաների փոփոխությունները յուրաքանչյուր սերվերում կատարվում են միմյանցից անկախ, իսկ համաժամացման ժամանակ բոլոր տվյալները համեմատվում են: Այդպիսի կրկնապատկման տեսակը ապահովում է տվյալների բազաների միջև տարաձայնությունների լուծման հնարավորությունը:

SQL Server 2005-ում ներդրված է .NET Framework-ի ապահովում: Դրա շնորհիվ տվյալների բազաների պահպանելի պրոցեդուրաները կարող են գրվել .NET պլատֆորմի ցանկացած լեզվով` օգտագործելով գրադարանների ամբողջ հավաքածուն, որը առկա է .NET Framework-ի համար, գումարած Common Type System-ը (Microsoft .NET Framework-ում տվյալների տեսակների դիմելու համակարգ): Սակայն, ուրիշ պրոցեսների հետ համեմատած, .NET Framework-ը, լինելով բազիսային համակարգ SQL Server 2005-ի համար, հատկացնում է հավելյալ հիշողություն և օգտագործում է SQL Server-ի կառավարման միջոցները, Windows-ի միջոցները օգտագործելու փոխարեն: Դա բարձրացնում արտադրողականությունը` համեմատած Windows-ի ընդհանուր ալգորիթմների հետ, քանի որ ռեսուրսների բաշխման ալգորիթմները հատուկ կարգավորված են SQL Server-ի կառուցվածքներում օգտագործվելու համար:

Ծրագրերի մշակում

Microsoft-ը և մյուս ընկերությունները ստեղծում են մեծ քանակությամբ մշակման միջոցներ, որը թույլ է տալիս, օգտվելով Microsoft SQL Server-ի տվյալների բազաներից, ստեղծել բիզնես-ծրագրեր: Microsoft SQL Server 2005-ը նույնպես իր մեջ ներառում է Common Language Runtime (CLR) Microsoft .NET, որը թույլ է տալիս իրականացնել պահպանվող պրոցեդուրաներ և տարբեր ծրագրային ֆունկցիաներ` ստեղծված .NET (օրինակ, VB.NET կամ C#) լեզուների պլատֆորմի վրա: Microsoft-ի նախորդ ստեղծված միջոցների տարբերակները օգտագործել են միայն API, որպիսի ստանան Microsoft SQL Server-ին ֆունկցիոնալ մուտք:

SQL Server Express Edition

Microsoft SQL Server Express-ը SQL Server տարբերակի անվճար տարածվող տեսակն է, MSDE համակարգի զարգացմամբ: Տվյալ տարբերակը ունի տեխնիկական որոշ սահմանափակումներ: Այդպիսի սահմանափակումները դարձնում են նրան մեծ տվյալներ բազաների ստեղծման համար ոչ պիտանի, բայց այն միանգամայն պիտանի է փոքր ընկերությունների սահմաններում ծրագրային կոմպլեքսների ներմուծման համար: Լիարժեք ապահովում է տվյալների նոր տիպերի օգտագործումը, այդ թվում XML-հատկորոշումներ (սպեցիֆիկացիա): Փաստորեն, այն լիարժեք MS SQL Server է, որը ներառում է իր ծրագրավորման բոլոր բաղադրիչները, ապահովում է ազգային և Unicode այբուբեններ: Այդ պատճառով օգտագործվում է ծրագրերում, նախագծման կամ ինքնուրույն հետազոտման համար: Չկա ոչ մի խոչընդոտ` հետագայում կուտակած MS SQL Server ոչ էքսպրես տարբերակի տվյալների բազաների տեղակայման համար: 2007 թ. Microsoft-ը թողարկեց գրաֆիկական ինտերֆեյսով առանձին գործիք այդ տարբերակի կառավարման համար, որը նույնպես կարելի է անվճար բեռնել ընկերության պաշտոնական կայքից:

Սահմանափակումներ

  • 1 պրոցեսոր(այն կարող է տեղադրված լինել ցանկացած սերվերում)
  • 1 գբ հասցեային հիշողություն
  • 4 գբ բազայի առավելագույն չափս (10 գբ SQL Server 2008 R2-ի համար)
  • SQL Server Management Studio 2005-ի ինտերֆեյսից անհնար է տվյալների մուտքագրում/արտածում (2008 տարբերակի մեջ այդ հնարավորությունը կա)

Windows-ի համար նախատեսված տարբերակներ

  • 1992 — SQL Server 4.2
  • 1993 — SQL Server 4.21 Windows NT-ի համար
  • 1995 — SQL Server 6.0, SQL95 կոդային անունով
  • 1996 — SQL Server 6.5, Hydra կոդային անունով
  • 1998 — SQL Server 7.0, к Sphinx կոդային անունով
  • 1999 — SQL Server 7.0 OLAP, Plato կոդային անունով
  • 2000 — SQL Server 2000 32-bit, Shiloh (տարբերակ 8.0) կոդային անունով
  • 2003 — SQL Server 2000 64-bit, Liberty կոդային անունով
  • 2005 — SQL Server 2005, Yukon (տարբերակ 9.0) կոդային անունով
  • 2008 — SQL Server 2008, Katmai (տարբերակ 10.0) կոդային անունով
  • 2010 — SQL Server 2008 R2, (տարբերակ 10.5)

SQL Server 2000

  • Enterprise Edition
  • Standard Edition
  • Personal Edition
  • Developer Edition
  • Desktop Engine
  • Windows CE Edition

SQL Server 2005

  • Enterprise Edition
  • Standard Edition
  • Workgroup Edition
  • Developer Edition
  • Express Edition
  • SQL Server Express with Tools
  • SQL Server Express with Advanced Services
  • Mobile Edition
  • Compact Edition

SQL Server 2008

SQL Server վերջին տարբերակը SQL Server 2008 R2 թողարկվեց 2010թ ապրիլի 21-ին
Տարբերակներ`

  • Express Edition (անվճար)
  • Web Edition
  • Workgroup Edition
  • Standard Edition
  • Developer Edition (ֆուկցիոնալությամբ համընկնում է Enterprise Edition-ի հետ, բայց լիցենզիան նորառում է որոշ օգտագործման սահմանափակում)
  • Enterprise Edition
  • Compact Edition

Երկրորդ տարբերակի (R2) համար նույնպես հասանելի են ֆունկցիոնալության հետևյալ ընդլայնումները (համեմատած Enterprise-ի հետ)`

  • Datacenter
  • Parallel Data Warehouse

SQL Server 2008-ը ուղղված է տվյալների ղեկավարումը ինքնակարգավորվող, ինքնակառավարվող և ինքնասպասարկող մեխանիզմ դարձնելուն. այդպիսի հնարավորությունների իրականացման համար ստեղծվել են SQL Server Always On տեխնոլոգիաները: Այն հնարավորություն է ընձեռում զրոյացնել սերվերի չաշխատելու վիճակի ժամանակը:
SQL Server 2008-ում ավելացվել է կառուցվածքային և կիսակառուցվածքային տվյալների ապահովումը, ներառելով` նկարների, ձայնային, վիդեո և այլ թվային մուլտիմեդիա տիպի ֆորմատներ: Մուլտիմեդիա-ֆորմատների ապահովումը բազաներում թույլ տվեց հատուկ ֆունկցիաների փոխգործակցել այդ տիպի տվյալների հետ:
Բացի այդ, ներառվեցին նաև հատուկ ֆորմատներ` ամսաթիվ և ժամանակ և տարածային (անգլ. Spatial) տիպ հատուկ տարածակախյալ տիպի տվյալների համար: Ոչ կառուցվածքային տվյալների համար ստեղծվեց հատուկ տիպ. օրինակ` File:
SQL Server-ում կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու համար ներառվեցին Declarative Management Framework գրադարանները, որի շնորհիվ հնարավոր է բաշխել լիազորություններ տվյալների բազաների կամ առանձին աղյուսակների համար: Նորացվել են տվյալների խտացման եղանակները: . SQL Server Katmai-ը ապահովում է ADO.NET Entity Framework գրադարանների հավաքածուն և կրկնման ծանուցումների միջոցներ ու տվյալների տիպի որոշում: