HTML5
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | ֆայլի ֆորմատ, նշագրման լեզու, W3C Recommendation? և specification edition? |
Առաջացել է | հոկտեմբերի 28, 2014[1] |
Ստեղծող | Համացանցի կոնսորցիում |
Ընդլայնումներ | .html և .htm |
Համացանցի տվյալների տեսակ | text/html |
Հիմքի վրա է | SGML |
Ստանդարտացման մարմին | Համացանցի կոնսորցիում |
Կայք | html.spec.whatwg.org/multipage/(անգլ.) |
![]() |
HTML5 (անգլ.՝ HyperText Markup Language, version 5), գերտեքստի նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի ստեղծման և ներկայացման համար։ Այն HTML-ի 5-րդ և ներկայիս տարբերակն է։
Այն թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին[2][3], նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների աջակցման մակարդակի բարձրացման նպատակով։
Համացանցում երկար ժամանակ օգտագործվում էր HTML 4.01, XHTML 1.0 և XHTML 1.1 ստանդարտները։
HTML5-ում առկա է բազում նոր շարահյուսական առանձնահատկություններ։ Օրինակ՝ <video>
, <audio>
և <canvas>
, ինչպես նաև SVG և մաթեմատիկական ֆորմուլաներ օգտագործելու հնարավորությունը։ Այս նորարարությունները ստեղծվել են ցանցում գրաֆիկական և մուլտիմեդիայի օբյեկտների ստեղծման և կիրառման նպատակով։ Մյուս բոլոր էլեմենտները, ինչպիսիք են <section>
, <article>
, <header>
և <nav>
, մշակվել են այն բանի համար, որ հարստացվի վեբ էջի բովանդակությունը։ Նոր ատրիբուտները ստեղծվել են նույն այդ նպատակով, չնայած որ որոշները հեռացվել են։ Որոշ էլեմենտներ, օրինակ <a>
, <menu>
և <cite>
, փոփոխությունների են ենթարկվել, վերափոխվել, ստանդարտացվել։ API-ը և DOM-ը դարձան HTML5-ի հիմնական մասերը։
HTML5-ի պատկերանիշ

2011 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց HTML5-ի պատկերանիշը։ Ի տարբերություն W3C-ի մյուս նշանների, այն չունի որոշակի ստանդարտներ։ Նույն թվականի ապրիլի 1-ին այս պատկերանիշը համարվեց պաշտոնական[4]։
Պատմություն
WHATWG-ը նոր չափորոշիչների վրա սկսեց աշխատել 2004 թվականին[5], երբ World Wide Web Consortium-ը (W3C) կենտրոնացած էր XHTML 2.0-ի մշակումների վրա, իսկ HTML 4.01-ը փոփոխության չէր ենթարկվել 2004 թվականից[6]։
2009 թվականին W3C-ը խոստովանեց, որ ավարտվել է XHTML 2.0-ի աշխատանքային խմբի աշխատանքների ժամկետը, և որոշեց չվերականգնել այն։ W3C-ն և WHATWG-ը միասին սկսեցին աշխատել HTML5-ի վրա[7]։
Չնայած որ HTML5-ը մի քանի տարի լավ հայտնի էր վեբ-մշակողներին, այն զանգվածային լրատվության միջոցների գլխավոր թեման դարձավ միայն 2010 թվականի ապրիլին։ Միայն դրանից հետո Apple Inc. ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը[8][9][10][11] բաց նամակ գրեց՝ վերնագրելով «Մտքեր Flash-ի մասին», որի վերջում խոսեց HTML5-ի[12]։ HTML5-ի շնորհիվ հնարավոր եղավ վեբ կայքերում մուլտիմեդիան գործարկել առանց Flash Player-ի[13]։
HTML5 վեբ էջի կառուցվածքի օրինակ

<!DOCTYPE html>
<html>
<head>
<meta charset="utf-8">
<title>
(Սա գլխագիր է) HTML5 էջի օրինակ
</title>
</head>
<body>
<header>
<hgroup>
<h1>
hgroup խմբի «h1» վերնագիր
</h1>
<h2>
hgroup խմբի «h2» վերնագիր
</h2>
</hgroup>
</header>
<nav>
<menu>
<li>
<a href="link1.html">
«nav» բլոկի առաջին հղում
</a>
</li>
<li>
<a href="link2.html">
«nav» բլոկի երկրորդ հղում
</a>
</li>
</menu>
</nav>
<section>
<article>
<h1>
«article» բլոկի վերնագիր
</h1>
<p>
«article» բլոկի տեքստ
</p>
<details>
<summary>
«details» բլոկ, «summary» թեգով տեքստ
</summary>
<p>
«details» բլոկի տեքստ
</p>
</details>
</article>
</section>
<footer>
<time>
«footer> բլոկի «time» թեգի պարունակություն
</time>
<p>
«footer» բլոկի տեքստ
</p>
</footer>
</body>
</html>
Ծանոթագրություններ
- ↑ https://www.w3.org/2014/10/html5-rec.html.en
- ↑ HTML5 differences from HTML4
- ↑ «HTML5 is a W3C recommendation». W3C Blog. 28 October 2014. Վերցված է 28 October 2014-ին.
- ↑ «W3C HTML5 Logo FAQ». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին. Վերցված է 21 Января 2011 года-ին. «Is this W3C's "official" logo for HTML5? Yes, as of 1 April 2011.»
- ↑ A feature history of the modern Web Platform
- ↑ «HTML 4 Errata». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին. Վերցված է 4 Декабря 2010 года-ին.
- ↑ «Frequently Asked Questions (FAQ) About the Future of XHTML». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին. Վերցված է 4 Декабря 2010 года-ին.
- ↑ FOX News: No Flash on the iPhone? Apple’s Steve Jobs Finally Explains Why
- ↑ TIME: Steve Jobs: ‘Flash is No Longer Necessary’ and Other Musings
- ↑ CBS News: Steve Jobs: Why Apple Banned Flash
- ↑ FastCompany: Steve Jobs: Adobe’s Flash Is Old PC History, Open Web Is the Future
- ↑ «Thoughts on Flash», by Steve Jobs, CEO of Apple, Inc.
- ↑ Is HTML5 Replacing Flash?
Արտաքին հղումներ
- HTML Living Standard — Last Updated 4 November 2016 (անգլ.)
- W3C HTML5 (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «HTML5» հոդվածին։ |