Jump to content

HTML5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:14, 6 նոյեմբերի 2016 տարբերակ, Ավետիսյան91 (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
HTML5
Изображение логотипа
Տեսակֆայլի ֆորմատ, նշագրման լեզու, W3C Recommendation? և specification edition?
Առաջացել էհոկտեմբերի 28, 2014[1]
ՍտեղծողՀամացանցի կոնսորցիում
Ընդլայնումներ.html և .htm
Համացանցի տվյալների տեսակtext/html
Հիմքի վրա էSGML
Ստանդարտացման մարմինՀամացանցի կոնսորցիում
Կայքhtml.spec.whatwg.org/multipage/(անգլ.)
 HTML5 Վիքիպահեստում

HTML5 (անգլ.՝ HyperText Markup Language, version 5), գերտեքստի նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի ստեղծման և ներկայացման համար։ Այն HTML-ի 5-րդ և ներկայիս տարբերակն է։

Այն թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին[2][3], նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների աջակցման մակարդակի բարձրացման նպատակով։

Համացանցում երկար ժամանակ օգտագործվում էր HTML 4.01, XHTML 1.0 և XHTML 1.1 ստանդարտները։

HTML5-ում առկա է բազում նոր շարահյուսական առանձնահատկություններ։ Օրինակ՝ <video>, <audio> և <canvas>, ինչպես նաև SVG և մաթեմատիկական ֆորմուլաներ օգտագործելու հնարավորությունը։ Այս նորարարությունները ստեղծվել են ցանցում գրաֆիկական և մուլտիմեդիայի օբյեկտների ստեղծման և կիրառման նպատակով։ Մյուս բոլոր էլեմենտները, ինչպիսիք են <section>, <article>, <header> և <nav>, մշակվել են այն բանի համար, որ հարստացվի վեբ էջի բովանդակությունը։ Նոր ատրիբուտները ստեղծվել են նույն այդ նպատակով, չնայած որ որոշները հեռացվել են։ Որոշ էլեմենտներ, օրինակ <a>, <menu> և <cite>, փոփոխությունների են ենթարկվել, վերափոխվել, ստանդարտացվել։ API-ը և DOM-ը դարձան HTML5-ի հիմնական մասերը։

HTML5-ի պատկերանիշ

HTML5-ի պատկերանիշ

2011 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց HTML5-ի պատկերանիշը։ Ի տարբերություն W3C-ի մյուս նշանների, այն չունի որոշակի ստանդարտներ։ Նույն թվականի ապրիլի 1-ին այս պատկերանիշը համարվեց պաշտոնական[4]։

Պատմություն

WHATWG-ը նոր չափորոշիչների վրա սկսեց աշխատել 2004 թվականին[5], երբ World Wide Web Consortium-ը (W3C) կենտրոնացած էր XHTML 2.0-ի մշակումների վրա, իսկ HTML 4.01-ը փոփոխության չէր ենթարկվել 2004 թվականից[6]։

2009 թվականին W3C-ը խոստովանեց, որ ավարտվել է XHTML 2.0-ի աշխատանքային խմբի աշխատանքների ժամկետը, և որոշեց չվերականգնել այն։ W3C-ն և WHATWG-ը միասին սկսեցին աշխատել HTML5-ի վրա[7]։

Չնայած որ HTML5-ը մի քանի տարի լավ հայտնի էր վեբ-մշակողներին, այն զանգվածային լրատվության միջոցների գլխավոր թեման դարձավ միայն 2010 թվականի ապրիլին։ Միայն դրանից հետո Apple Inc. ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը[8][9][10][11] բաց նամակ գրեց՝ վերնագրելով «Մտքեր Flash-ի մասին», որի վերջում խոսեց HTML5-ի[12]։ HTML5-ի շնորհիվ հնարավոր եղավ վեբ կայքերում մուլտիմեդիան գործարկել առանց Flash Player-ի[13]։

HTML5 վեբ էջի կառուցվածքի օրինակ

<!DOCTYPE html>
<html>
   <head>
      <meta charset="utf-8">
      <title>
         (Սա գլխագիր է) HTML5 էջի օրինակ
      </title>
   </head>
   <body>
      <header>
         <hgroup>
            <h1>
               hgroup խմբի «h1» վերնագիր
            </h1>
            <h2>
               hgroup խմբի «h2» վերնագիր
            </h2>
         </hgroup>
      </header>
      <nav>
         <menu>
            <li>
               <a href="link1.html">
                  «nav» բլոկի առաջին հղում
               </a>
            </li>
            <li>
               <a href="link2.html">
                  «nav» բլոկի երկրորդ հղում
               </a>
            </li>
         </menu>
      </nav>
      <section>
         <article>
            <h1>
               «article» բլոկի վերնագիր
            </h1>
            <p>
               «article» բլոկի տեքստ
            </p>
            <details>
               <summary>
                  «details» բլոկ, «summary» թեգով տեքստ
               </summary>
               <p>
                  «details» բլոկի տեքստ
               </p>
            </details>
         </article>
      </section>
      <footer>
         <time>
            «footer> բլոկի «time» թեգի պարունակություն
         </time>
         <p>
            «footer» բլոկի տեքստ
         </p>
      </footer>
   </body>
</html>

Ծանոթագրություններ

  1. https://www.w3.org/2014/10/html5-rec.html.en
  2. HTML5 differences from HTML4
  3. «HTML5 is a W3C recommendation». W3C Blog. 28 October 2014. Վերցված է 28 October 2014-ին.
  4. «W3C HTML5 Logo FAQ». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին. Վերցված է 21 Января 2011 года-ին. «Is this W3C's "official" logo for HTML5? Yes, as of 1 April 2011.»
  5. A feature history of the modern Web Platform
  6. «HTML 4 Errata». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին. Վերցված է 4 Декабря 2010 года-ին.
  7. «Frequently Asked Questions (FAQ) About the Future of XHTML». World Wide Web Consortium. Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին. Վերցված է 4 Декабря 2010 года-ին.
  8. FOX News: No Flash on the iPhone? Apple’s Steve Jobs Finally Explains Why
  9. TIME: Steve Jobs: ‘Flash is No Longer Necessary’ and Other Musings
  10. CBS News: Steve Jobs: Why Apple Banned Flash
  11. FastCompany: Steve Jobs: Adobe’s Flash Is Old PC History, Open Web Is the Future
  12. «Thoughts on Flash», by Steve Jobs, CEO of Apple, Inc.
  13. Is HTML5 Replacing Flash?

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «HTML5» հոդվածին։