Advanced Systems Format
Advanced Systems Format (նախկինում անգլ.՝ Advanced Streaming Format, Active Streaming Format) Microsoft ընկերության հոսքային աուդիո և վիդեո կրող ֆայլային ֆորմատ է։ ASF-ը Windows Media-ի մաս է։ Ֆորմատը պիտանի է ինչպես տեղական վերարտադրության, այնպես էլ հաղորդման և համակարգչային ցանցերով(ներառյալ Ինտերնետը) վերարտադրման համար։
ASF համարվում է Մեդիակոնտեյներ և չի պարունակում ցուցումներ այն մասին, թե ինչպես տվյալները պետք է կոդավորվեն։ Այն միայն սահմանում է տվյալների հոսքի կառուցվածքը։ Այս առումով ASF-ը փոխարինում է AVI մուլտիմեդիակոնտեյների ֆորմատին։ Այն ընդլայնվող ֆորմատ է, որը կարող է պարունակել տվյալներ, կոդավորված տարբեր կոդեկների շնորհիվ, և պահպանում է հոսքերի սինխրոնիզացիան։
Սովորականում օգտագործվող ֆայլի ընդլայնումը .asf-ն է, իսկ MIME տիպը՝ video/x-ms-asf:Բացի դրանից, առավելապես աուդիոինֆորմացիա պարունակող ֆայլերը կարող են ունենալ .wma ընդլայնում, իսկ վիդեոֆայլերը՝ .wmv: .asf ընդլայնումը հիմնականում կողմնակի մշակողների (ոչ Microsoft) կոդեկներով կոդավորված ինֆորմացիա պարունակող ֆայլերի համար է։
Ֆորմատի առանձնահատկությունները.
- Հոսքային վերարտադրության հնարավորություն,
- Հոսքի գերակայությունների կառավարում,
- Բազմալեզվություն,
- Ընդլայնում, կոմպոնենտների և կոդեկների դինամիկ ներբեռնման հնարավորություն,
- DRM օժանդակում,
- Ծանոթագրման հնարավորությունների և մետադատաների օգտագործման ընդլայնում։
ASF ֆորմատի առանձնահատկությունն է համարվում անմիջապես տվյալների ցանցում ներբեռնման պահին վերարտադրման հնարավորությունը, այսինքն՝ հոսքային վերարտադրման։ ASF հոսքերի IP ցանցերով հաղորդման ժամանակ հիմնականում օգտագործվում է RTSP արձանագրությունը։ Տվյալի ֆորմատի օգտագործման համար անհրաժեշտ է Microsoft ընկերությունից արտոնագիր։
Աղբյուրներ
- Microsoft — MSDN (անգլ.)
- Microsoft — Спецификация формата (անգլ.)