Jump to content

Advanced Systems Format

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:28, 21 հունվարի 2016 տարբերակ, Մելքոնյան Սյուզաննա (քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Advanced Systems Format (նախկինում անգլ.՝ Advanced Streaming Format, Active Streaming Format) Microsoft ընկերության հոսքային աուդիո և վիդեոո կրող ֆայլային ֆորմատ: ASF-ը Windows Media-ի մաս է: Ֆորմատը պիտանի է ինչպես տեղական վերարտադրության, այնպես էլ հաղորդման և համակարգչային ցանցերով(ներառյալ Ինտերնետը) վերարտադրման համար:

ASF համարվում է Մեդիակոնտեյներ և չի պարունակում ցուցումներ այն մասին, թե ինչպես տվյալները պետք է կոդավորվեն: Այն միայն սահմանում է տվյալների հոսքի կառուցվածքը: Այս առումով ASF-ը փոխարինում է AVI մուլտիմեդիակոնտեյների ֆորմատին: Այն ընդլայնվող ֆորմատ է, որը կարող է պարունակել տվյալներ, կոդավորված տարբեր կոդեկների շնորհիվ, և պահպանում է հոսքերի սինխրոնիզացիան:

Սովորականում օգտագործվող ֆայլի ընդլայնումը .asf-ն է, իսկ MIME տիպը՝ video/x-ms-asf:Բացի դրանից, առավելապես աուդիոինֆորմացիա պարունակող ֆայլերը կարող են ունենալ .wma ընդլայնում, իսկ վիդեոֆայլերը՝ .wmv: .asf ընդլայնումը հիմնականում կողմնակի մշակողների (ոչ Microsoft) կոդեկներով կոդավորված ինֆորմացիա պարունակող ֆայլերի համար է:

Ֆորմատի առանձնահատկությունները.

  • Հոսքային վերարտադրության հնարավորություն,
  • Հոսքի գերակայությունների կառավարում,
  • Բազմալեզվություն,
  • Ընդլայնում, կոմպոնենտների և կոդեկների դինամիկ ներբեռնման հնարավորություն,
  • DRM օժանդակում,
  • Ծանոթագրման հնարավորությունների և մետադատաների օգտագործման ընդլայնում:

ASF ֆորմատի առանձնահատկությունն է համարվում անմիջապես տվյալների ցանցում ներբեռնման պահին վերարտադրման հնարավորությունը, այսինքն՝ հոսքային վերարտադրման: ASF հոսքերի IP ցանցերով հաղորդման ժամանակ հիմնականում օգտագործվում է RTSP արձանագրությունը: Տվյալի ֆորմատի օգտագործման համար անհրաժեշտ է Microsoft ընկերությունից լիցենզիա.

Աղբյուրներ