SQL/XML
SQL/XML (կամ այլ կերպ XML-Related Specifications) - SQL ստանդարտի ընդլայնում, որը ներառված է ISO/IEC 9075-14:2003 (SQL:2003) փաստաթղթում:
SQL/XML ընդլայնումը իր մեջ ներառում է ֆունկցիաներ, որոնք նախատեսված են XML-տվյալների ստեղծման համար. ֆունկցիաները օգտագործողին հնարավորություն են տալիս ստեղծելու նոր XML-տարրեր նախապես որոշված արժեքներով (օրինակ` արժեքները կարելի է վերցնել ռելյացիոն աղյուսակներից): Այլ ֆունկցիաները (օրինակ` XMLCONCAT-ը կամ XMLAGG-ը) կարող են օգտագործվել ոչ մեծ XML-բաղկացուցիչները (фрагмент) ավելի մեծերի մեջ ներառելու համար: Հասանելի կառուցման ֆունկցիաներից են.
- XMLELEMENT
- XMLATTRIBUTES
- XMLFOREST
- XMLCONCAT
- XMLNAMESPACES
- XMLCOMMENT
- XMLPI
- XMLDOCUMENT
- XMLAGG
SQL/XML-ը նաև ներառում է ֆունկցիաներ, որոնք օգտագործողին հնարավորություն են տալիս ներկառուցելու XQuery-արտահայտություններ SQL-հարցումներում: Այդպիսի ֆունկցիաները իրենց մեջ ներառում են.
- XMLQUERY
- XMLTABLE
Աղբյուրներ
- Advancements in SQL/XML Andrew Eisenberg, Jim Melton; SIGMOD Record 33(3): 79-86 2004.
- SQL/XML is Making Good Progress Andrew Eisenberg, Jim Melton; SIGMOD Record 31(2): 101-108 2002.
- SQLXML.org
- SQLX.org