XML

Ընդարձակ նշման լեզուն(XML) նշման լեզու է, որը մի շարք կանոններ է սահմանում` փաստաթղթերը` մարդու ու համակարգչի համար ընթեռնելի լեզվով կոդավորելու համար: Դա սահմանված է XML 1.0-ում: XML-ի նախագծման հիմնական նպատականերն են պարզությունը, ընդհանուրությունը ու համացանցում օգտագործման հեշտությունը: Այն տեքստային ինֆորմացիայի ձևաչափ է` Յունիկոդի ուժեղ աջակցությամբ: Չնայած, որ XML-ի դիզայնը հիմնականում կենտրոնանում է փաստաթղթերի վրա, այն շատ է օգտագործվում կամայական տվյալների կառույցների ներայացման համար, օրինակ` համացանցում: Բազմաթիվ ծրագրերի ծրագրավորման ինտերֆեյսը զարգացվել է ստեղծողներին XML տեղեկատվության պրոցեսսինգին օգնելեւ համար: 2009-ից սկսած փաստաթղթերի հարյուրավոր ձևաչափեր են ստեղծվել, ներառած RSS, Atom, SOAP և XHTML: XML-ի վրա հիմնվածները դարձան հիմնականը բազմաթիվ գրասենյակա-արտադրողականային գործիքների համար, ներառելով Microsoft Office(Office Open XML), OpenOffice.org, LibreOffice(OpenDocument) և Apple-ի iWork-ը. XML-ը նաև հիմնական լեզու է կոմունիկացիոն պրոտոկոլների համար, ինչպիսին է, օրիանակ XMPP-ին: