HTML
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
HTML (Hypertext Markup Language) լեզուն ստեղծվել է բրիտանացի գիտնական Թիմ Բերներս-Լիի կողմից 1991-1992 թթ.: HTML –ը տեքստային խմբագրիչ է, որով ստեղծված կոդի ընդլայնումը html կամ htm է: HTML-ը էլեկտրոնային էջի կառուցվածքը նկարագրելու համար նախատեսված լեզու է, որը թույլ է տալիս սովորական տեքստը բաժանել պարբերությունների, վերնագրերի եւ այլ կառուցվածքների ու համապատասխան ձեւով ֆորմատավորել: Բացի դրանից այն տրամադրում է միջոցներ ստեղծելու հղում կապակցված էջերի միջեւ՝ թույլ տալով օգտագործողներին անցնել մեկ էջից մյուսը: HTML-ը հնարավորություն է տալիս նաեւ ստեղծել աղյուսակներ, աշխատել ֆորմաների հետ եւ տեղադրել նկարներ կամ անիմացիաներ: